Նաիրիա Զոհրաբյան. Վահան Բադասյանին կալանքի տակ պահելը միջազգային բոլոր կոնվենցիաներով հստակ խոշտանգում է
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամներ Նաիրիա Զոհրաբյանն ու Իվետա Տոնոյանը այսօր ԱԱԾ մեկուսարանում հանդիպել են Վահան Բադասյանին, ում դատարանը կալանավորել է Նիկոլ Փաշինյանին զենքով ոչնչացնելու սպառնալիքի համար։
«Դատավորը կալանքը հիմնավորել է հադրութցի Վահան Բադասյանի՝ մշտական բնակության վայր չունենալու հանգամանքով։
Երևի թե նման էքսքլյուզիվ որոշում կայացնող դատավորին ոչ մեկը չի տեղեկացրել, որ Արցախի 75 տոկոսը նոյեմբերի 10-ին դե յուրե հանձնվել է թուրքին ու Վահան Բադասյանի հայրենի Հադրութն էր՝ հետը։
Ես և «Բարգավաճ Հայաստանի» իմ գործընկերները, ինչպես նաև անկախ պատգամավորներ Արման Բաբաջանյանն ու Սոֆյա Հովսեփյանը միջնորդութուն ենք ներկայացրել Վահան Բադասյանի խափանման միջոց կալանքը վերացնելու, բայց այս դեպքում նման միջնորդության կարիքն անգամ չպիտի լիներ։
Վահան Բադասյանը, ով արցախյան բոլոր պատերազմների մասնակից է, և վերջին պատերազմի հենց առաջին օրից կռիվ է տվել Բայրաքթարների դեմ, ծանր վիրավորում է ստացել ու անզեն աչքով անգամ հստակ է, որ նրա ստացած վիրավորումն անհամատեղելի է կալանքի հետ։
Վահանը մարտին պետք է ենթարկվի ևս մեկ բարդ վիրահատության և նման ծանր վիրավորում ստացած մարդուն կալանքի տակ պահելը միջազգային բոլոր կոնվենցիաներով հստակ խոշտանգում է, ինչի մասին ես արդեն տեղեկացրել եմ միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին։
Վահան Բադասյանը ռազմագերի է և ժամ առաջ պիտի լինի ազատության մեջ»,-գրել է նա։
Վահան Բադասյանը քաղբանտարկյալ է Քիչ առաջ իմ գործընկեր Իվետա Տոնոյանի հետ ԱԱԾ մեկուսարանում հանդիպեցինք Վահան...
Опубликовано Naira Zohrabyan Среда, 10 февраля 2021 г.
Հարակից հրապարակումներ`
- Վահան Բադասյանին չեն կարող դատապարտել, քանի որ դատապարտված են հենց իրենք. Պավլիկ Մանուկյան
- Հասմիկ Պապյանը և Զարուհի Մուրադյանն անձնական երաշխավորություններ են ներկայացրել Վահան Բադասյանի կալանքը փոփոխելու համար
- Վահան Բադասյան. Ինձ խոշտանգում են կալանքի միջոցով
- Մեղսագրվող արարքը Վահան Բադասյանը չի կատարել. Պաշտպան
- Կարին Տոնոյան. Վահան Բադասյանն ասել է այն, ինչ ամեն օր հարյուրավոր ու հազարավոր հայեր ասում են
- Կոչուբաևը՝ Բադասյանի գործով դատախազին. Ավելի լավ է ուսադիրներդ դնես, gg, yandex քշես
- ՀԱՀ-ը իշխանություններից պահանջում է ազա՛տ արձակել Վահան Բադասյանին
- Ավետիք Իշխանյան. Բադասյանն ասաց այն, ինչ շատ շատերը երազում են, որ կատարվի
- Վարոսյան. Բադասյանի հայտարարությունը չի կարող որակվել ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով
- Վահան Բադասյանը կալանավորվել է
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա