«Մինչև ԱԺ-ում սահմանադրության փոփոխության նախագծի քվեարկության օրը մենք հայտարարություն չենք անելու» (տեսանյութ)
«Ոչ մեկի համար Սահմանադրությունը վատը դարձնելն ինքնանպատակ չի կարող լինել: Բոլորն էլ աշխատում են նրա վրա, եթե այն պետք է փոխվի, պետք է վերջնական արդյունքը լինի իրականում ժողովրդավարական, քիչ խնդիրներ առաջացնող, մեր հասարակությունն իրականում տեսնի այդ փոփոխությունների արդյունքը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԲՀԿ մամուլի խոսնակ Վահան Բաբայանը:
Նա հայտնեց, որ այս պահին իրենց կուսակցության տարածքային կառույցներում քննարկումներ են ընթանում սահմանադրական փոփոխությունների նախագծի շուրջ, այնուհետև կայանալու է կուսակցության խորհրդի նիստ, խմբակցության նիստ:
«Մինչև Ազգային ժողովում սահմանադրության փոփոխության նախագծի քվեարկության օրը մենք որևէ հայտարարություն չենք անելու: Քվերակությունից առաջ հանդես կգանք հայտարարությամբ՝ ներկայացնելով ԲՀԿ ընդհանուր դիրքորոշումը սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ»,- նշեց ԲՀԿ-ական գործիչը:
Պատասխանելով հարցին, թե ինչի՞ հետևանքով է ԲՀԿ-ն փոխել իր վերաբերմունքը սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ, Վ. Բաբայանն ասաց. «Այն ժամանակ մենք նշում էինք, որ կար երկու բևեռների սրացում, առճակատման խնդիր, երկրում տիրում էր այլ քաղաքական իրավիճակ, այդ իրավիճակում մենք ասել ենք, որ այդ պահին սահմանադրական բարեփոխումները ժամանակավրեպ էր, բայց այսօր քաղաքական լարվածությունը հայտնի իրադարձությունից հետո փոխվել է: Մենք ներկայացրել ենք մեր առաջարկությունները, բարձրաձայնել ենք մեր մտագոհությունները, տեսել ենք բազմաթիվ վտանգներ ու խոսել դրանցի մասին: Եթե այդ վտանգները փարատվում են, մեր բարձրաձայնելուց հետո լուծելի են դառնում, ընդունելի, բնական է, որ չենք կարող նույն քննադատաբար ռեժիմով հանդես գալ և ինքնանպատակ դարձնել քննադատությունը: Չեմ կարծում, որ այն առաջարկությունները, որոնք նպաստելու են Հայաստանի ժողովրդավարացման ամրապնդմենը, ընդունելի չլինեն»:
Վահան Վաբայանը նաև ԲՀԿ անունից կոչ արեց քաղաքական բոլոր ուժերին՝ սահմանադրական հանրաքվից առաջ ամեն մեկը զբաղվի իր գործով, չփորձի թելադրել կամ շանտաժի միջոցով այլ քաղաքական կուսակցությունների թելադրել իրենց դիրքորոշումը:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին