ԱՀԿ. Չափազանց քիչ հավանական է, որ Covid-19-ը տարածվել է չինական լաբորատորիայից
Առողջապահության համաշխարհային կազմակերպության թիմը, որն այցելել էր Ուհան՝ կորոնավիրուսի ծագման հետազոտությունը կատարելու համար, հերքել է տեսությունը, որ վիրուսը լաբորատորիայից արտահոսել է։ Այս մասին գրում է EU Observer-ը։
Միևնույն ժամանակ նշվում է, որ ուսումնասիրողները որոշակիոեն հավանական են համարել Չինաստանի այն տեսակետը, որ վարակը կարող էր փոխանցվել սառեցված սննդի միջոցով։
Թիմի ղեկավար Փիթեր Բեն Էմբարեկը Դոնալդ Թրամփի տարածած այս տեսությունը անվանել է «ծայրաստիճան անհավանական», և ոչ թե «վարկած, որի համար առաջարկվում է հետագա ուսումնասիրություն»: