Պետք են խորհուրդների վրա քաղաքական որոշումներ կայացնողների ազդեցությունն արգելող մեխանիզմներ. Անի Սամսոնյան
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը հայտնեց, որ բուհերի քաղաքականացման հարցը չի կարող փակվել միայն «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծում սահմանելով, որ կառավարման խորհրդի անդամը չի կարող լինել կուսակցության ղեկավար մարմնի անդամ, կամ ռեկտորը չի կարող լինել կուսակցության անդամ:
Նրա կարծիքով՝ քաղաքականացման հարցը կհամարվի փակված այն ժամանակ, երբ կսահմանվեն մեխանիզմներ, որոնք կարգելեն քաղաքական որոշումներ կայացնողներին ազդեցություն ունենալ բուհական կառավարման խորհուրդների վրա:
Նա գտնում է, որ բարձր ռիսկեր է պարունակում նախագծի այն դրույթը, որ բուհերի կառավարման խորհրդի 9 անդամից 5-ը կառավարության և պետական լիազոր մարմնի կողմից են նշանակվում:
«Նրանք պարունակում են ռիսկեր՝ միշտ ստարադասված պահելու ակադեմիական, ուսանողական շահերը, որոնք համարվում են բուհական կրթության և քննարկվող նախագծի շահառուները»,- հայտարարեց Անի Սամսոնյանը:
Պատգամավորը խաբկանք է համարում առաջարկվող մեխանիզմը, որով բուհի ռեկտորի երեք թեկնածուին առաջադրելու է կառավարման խորհուրդը իսկ դրանցից մեկին նշանակելու է լիազոր մարմինը:
«Այն անձին, որը կդիտարկի լիազոր մարմինը որպես իրեն հարմար ռեկտոր, կուղարկվի կառավարման խորհրդին՝ մրցութային ընտրանքի միջոցով ընտրելու, և քանի որ կառավարման խորհրդում պետությունը ունի մեծամասնություն, այդ անձը կընտրվի, հետո կգա՝ լիազոր մարմինն էլ կընտրի իր նախընտարած ռեկտորին»,-իրականացվելիք սխեման ներկայացրեց պատգամավորը:
Նկատելով, որ ԿԳՄՍ նախարարն ԱԺ-ում հայտարարեց, որ անբնական շատ է համարում նման քանակի պետական բուհերի առկայությունը՝ Անի Սամսոնյանը հայտարարեց, որ այդ կարծիքը չի կարող արժեքավոր լինել, եթե այն չի դրվում նախարարի մշակած քաղաքականության հիմքում և կոչ արեց, որ Դումանյանը վերջնական զեկույցում հայտարարի, թե ո՞ր բուհերն են ավելորդ և պետք է փակվեն:
Հարակից հրապարակումներ`
- Հիմնական զեկուցողի սկի պետքն էլ չէ, թե ինչ ենք քննարկում.Սրբուհի Գրիգորյան
- Դուք «վշտից» նախարար դարձաք և հիմա ուզում եք ունենալ գրպանային ռեկտորներ. Թագուհի Թովմասյանը՝ Դումանյանին
- Գրածները մոտ են եթե ոչ ցնդաբանության, ապա գոնե ակադեմիական ռասիզմի. Գորգիսյանը՝ ԿԳՄՍ նախարարին
- Բուհերի կառավարման խորհուրդների ձևավորման մոտեցումը ոտնահարում է ԲՈՒՀ-երի սահմանադրական իրավունքը. Սամսոնյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին