Արդյո՞ք ռազմական դրության պահպանումն ունի քաղաքական շարժառիթ. Արկադի Խաչատրյանը՝ Փաշինյանին
«Ինչու է մինչև հիմա պահպանվում ռազմական դրությունը, երբ է այն վերացվելու, արդյոք ռազմական դրության պահպանումն ունի քաղաքական շարժառիթ»,- ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այսօր նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը:
Նա շեշտեց, որ պատերազմի ավարտից անցել է 3 ամիս, սակայն դեռ Հայաստանում ռազմական դրություն է:
Արկադի Խաչատրյանը հիշեցրեց, որ երբ խորհրդարանում քննարկվում էր ռազմական դրությունը վերացնելու հարցը, «Իմ քայլի» պատգամավորները վստահեցնում էին, որ դա օրերի հարց է, բայց արդեն անցել է 2 ամիս և ՀՀ-ն շարունակում է ապրել ռազմական դրության պայմաններում:
Նկատելով որ ժամանակին կարևորվել էր ինստիտուցիոնալ ներդրումների նեգրավումը՝ պատգամավորը հարց ուղղեց, որ եթե նա լիներ ներդրող՝ կաներ այն ռազմական դրության մեջ գտնվող երկրում:
«Այն պահից սկսած, երբ ռազմական դրությունը պահպանելու հիմքերը կվերանան, որը կրկին կախպված է անվտանգային միջավայրի հետ, անմիջապես ռազմական դրությունը կվերացվի: Որևէ քաղաքական ենթատեքստ այստեղ չկա»,-պատգամավորի հարցին պատասխանեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:
Բադասյանի կարծիքվ՝ ոչ թե ինքնին ռազմական դրությունն է խոչընդոտում ներդրումներին, այլ կոնկրետ փաստական իրավիճակը, որ ընկած է ռազմական դրության հիմքում:
Հարակից հրապարակումներ`
- ԼՂ-ի շուրջ ստատուս քվոն փոխվել է, Թուրքիան ՀՀ-ի հետ սահմանները փակ պահելու պատճառ չունի. ԱԳ նախարար
- Ո՞ր շուկաներն են փոխարինելու թուրքականին. Սամսոնյան
- Մոբիլիզացիոն զորքերի միայն 3-4 տոկոսին չի վճարվել աշխատավարձերը. Վաղարշակ Հարությունյան