Դուք «վշտից» նախարար դարձաք և հիմա ուզում եք ունենալ գրպանային ռեկտորներ. Թագուհի Թովմասյանը՝ Դումանյանին
«Հիմա ինչ է ստացվում, որ մի բդեշխին փոխարինում ենք մյուս բդեշխով և նախկին արատավոր պրակտիկան նորից կիրառո՞ւմ եք»,- «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ, հիշատակելով բդեշխների մասին ԿԳՄՍ նախկին նախարարի հայտնի խոսքերը՝ Վահրամ Դումանյանին հարցրեց «Իմ քայլը» խմբակցությունը լքած Թագուհի Թովմասյանը:
Վերջինս հիշեցրեց, որ Արայիկ Հարությունյանը, անդրադառնալով բուհերի խորհուրդների նախագահների խնդրին, ասել էր, որ ժամանակին բդեշխ են նշանակել, որը կարողացել է ԵՊՀ-ում ռեկտոր ու պրոռեկտոր նշանակել:
Պատգամավորը հայտարարեց, որ նախագիծը պարունակում է ռիսկեր, մի շարք օրենքների խախտումներ, այդ թվում նաև մայր օրենքի՝ Սահմանադրության, որի առաջ չեն կարող աչք փակել:
Հիշատակելով, որ Նիկոլ Փաշինյանն էլ ժամանակին հայտարարում էր՝ բուհերը և դպրոցները կուսակցականացված են՝ Թագուհի Թովմասյանը շեշտեց, որ նույն գործընթացը ներկայում է ընթանում:
«Այս ընթացքում ԵՊՀ ռեկտոր չի հաջողվել նշանակել որևէ մեկին, այդ թվում՝ նաև Ձեզ, պարոն Դումանյան, թեև կառավարությունը դրա ցանկությունը բազմիցս բուռն դրսևորեց: Բայց դուք «վշտից» նախարար դարձաք և հիմա ուզում եք ունենալ գրպանային ռեկտորներ, ինչն անթուլատրելի է»,- հայտարարեց Թովմասյանը և ընդգծեց, որ որևէ իրավիճակի լուծման պետք չէ հասնել համակարգի ոչնչացման գնով:
Պատգամավորը նաև հայտնեց՝ իրեն տեղեկություններ են հասել, որ մի շարք ռեկտորներ նախարարին են ուղարկել երկու տասնյակից ավելի առաջարկություններ, բայց նա որևէ մեկը չի ընդունել:
Նրա հավաստիացմամբ՝ կա նաև տեղեկություն, որ նախագիծը գաղտագողի են անցկացրել:
Թովմասյանը հայտնեց, որ ինքը պատրաստվում է քննարկում կազմակերպել, որին հրավիրելու է նաև Դումանյանին:
«Խնդում եմ Ձեզ այս ամբիոնից խոստացեք, որ բուհերը քաղաքականացնելու և գրապանային ռեկտորներ ունենալու ձեր մտադրությունից հրաժարվելու եք»,- կոչով ԿԳՄՍ նախարարին դիմեց պատգամավորը:
Հարակից հրապարակումներ`
- Գրածները մոտ են եթե ոչ ցնդաբանության, ապա գոնե ակադեմիական ռասիզմի. Գորգիսյանը՝ ԿԳՄՍ նախարարին
- «Թող գնան իրավական ճանապարհով». ԿԳՄՍ նախարարը՝ Աբովյանի դպրոցի մասին
- Բուհերի կառավարման խորհուրդների ձևավորման մոտեցումը ոտնահարում է ԲՈՒՀ-երի սահմանադրական իրավունքը. Սամսոնյան
- Եռաստիճան բարձրագույն կրթություն, լրիվ կամ մասնակի բեռնվածությամբ բուհական ուսուցում. ԱԺ-ն նախագիծ է քննարկում
- Գևորգ Գորգիսյանն առաջարկել է քննարկել պատգամավոր Անուշ Բեղլոյանին մանդատից զրկելու հարցը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան