Թուրքիան հայտարարել է ռուսական «S-400»-ները մարտական հերթապահության մեջ չընդգրկելու մտադրության մասին
Թուրքիան կարող է մարտական մշտական հերթապահության մեջ չընդգրկել ու մասնակիորեն օգտագործել Ռուսաստանից գնած S-400 ՀՕՊ համակարգերը: Այս մասին հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը՝ մանրամասնելով, որ Անկարան դա կքննարկի ՆԱՏՕ-ի իր գործընկերների ու ԱՄՆ-ի հետ։ Վերջինիս հետ Թուրքիայի հարաբերությունները լարվել են Անկարայի կողմից ռուսական համակարգեր գնելու պատճառով։ Այս մասին գրում է ermenihaber-ը։
Աքարը նշել է, որ իրենք կառաջարկեն կիրառել «Կրետեի մոդելը»՝ նկատի ունենալով այն, որ ՆԱՏՕ-ի անդամ Հունաստանը ևս ունի ռուսական S-300 համակարգեր, սակայն դրանք օգտագործում է միայն զորավարժությունների ժամանակ:
«ՆԱՏՕ-ի անդամ որոշ երկրներ, որոնք նախկինում Վարշավայի պակտի անդամ են եղել, իրենց սպառազինության մեջ ունեն սովետական ժամանակներից մնացած զենքեր: Այդ զենքերը ՆԱՏՕ-ում գտնվելիս էլ պահպանվում է նրանց սպառազինություններում: Մենք էլ կառաջարկենք քննարկել այնպիսի մոդել, որը կիրառվում է Կրետեում գտնվող S-300-ների դեպքում»,- ասել է Աքարը։
Նշենք, որ Կիպրոսի Հանրապետությունը 1998 թվականին Ռուսաստանից գնել էր S-300 ՀՕՊ համակարգերը, սակայն ստիպված եղավ հրաժարվել դրանց ակտիվացումից, քանի որ Թուրքիան ընդհուպ ռազմական գործողություններով էր սպառնում Կիպրոսի հունական հատվածին ռուսական համակարգեր ակտիվացնելու դեպքում:
Դրանից հետո Կիպրոսը ռուսական համակարգերը հանձնեց Հունաստանին, որն էլ դրանք տեղակայեց Կրետե կղզում գտնվող ռազմական պահեստներից մեկում՝ առանց ակտիվացնելու: Աթենքը Ս-300-ները 1-ին անգամ օգտագործել է 2013-ին Կրետեում անցկացրած զորավարժություններից մեկի ժամանակ:
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիան Ռուսաստանի հետ կքննարկի «S-400»-ների մատակարարման հարցը
- Թուրքիան Ռուսաստանից պահանջում է S-400 ՀՕՊ համակարգերի պատրաստման տեխնոլոգիան
- Թուրքիայի ԱԳՆ-ն հերքեց S-400-ի շուրջ ԱՄՆ-ի հետ աշխատանքային խումբ ստեղծելու մասին տեղեկությունները
- Թուրքիան և ԱՄՆ-ն ստեղծել են S-400-ի աշխատանքային խումբ
- ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար. Թուրքիայի S-400-ը սպառնալիք է ՆԱՏՕ-ի ինքնաթիռների համար
- «Ս-400»-ների պատճառով ԱՄՆ պատժամիջոցները հարձակում են Թուրքիայի ինքնիշխանության դեմ. Էրդողան
- Թուրքիայի ընդդիմությունը հորդորել է ակտիվացնել S-400 զենիթահրթիռային համակարգերը
- Թուրքիան կօգտագործի ռուսական S-400 հրթիռները հունական F-35-երի դեմ
- Առանց Մոսկվայի թույլտվության Թուրքիան չի կարող S-400-ները վերավաճառել մեկ այլ երկրի
- Պենտագոն. Թուրքիան չի կարող «Patriot» գնել, քանի դեռ հետ չի վերադարձրել S-400 համակարգերը
- Ռուսաստանը 120-ից ավելի զենիթային հրթիռ է փոխանցել է Թուրքիային S-400-ի համար
- Թուրք պաշտոնյա. Շուտով Ռուսաստանի հետ հնարավոր է S-400-ների նոր պայմանագիր ստորագրվի
- S-400 փորձարկումից հետո Թուրքիայի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցներն «անխուսափելի են»
- Թուրքիան ցանկանում է ավելի շատ S-400-ներ գնել Ռուսաստանից
- ԱՄՆ-ի կոշտ պայմանը՝ թուրքերին. «Կամ F-35-ները, կամ S-400-ները»
- «Եթե Թուրքիան գործարկի S-400-ները, ԱՄՆ-ն կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը». թուրք պատգամավոր
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան