«Ժողովուրդ». Գազի ներկրման ծավալները մեկ տարվա ընթացքում ավելացել են
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Հայաստան գազի ներկրման ծավալները մեկ տարվա ընթացքում ավելացել են: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ «մայրուղային խողովակաշարային» բեռնափոխադրումների ծավալները աճել են 1.8 տոկոսով:
Ավելին՝ բեռնափոխադրումների այս տեսակի դեպքում պաշտոնական վիճակագրությունը արտահանման և ներկրման տարանջատում չի անում, քանի որ ընդհանուր խոսքը գնում է միայն ներկրման մասին, և այն էլ՝ կոնկրետ մեկ տեսակի ապրանքի գազ: Այսինքն՝ կարող ենք արձանագրել, որ գազի ներկրումը Հայաստան անցյալ տարի, 2019 թվականի համեմատ, թեկուզ չնչին, բայց ավելացել է:
Մյուս կողմից՝ պաշտոնական տվյալներով՝ անցյալ տարի Հայաստանում բեռնափոխադրումների ծավալների չնչին աճ է արձանագրվել: Ընդհանուր բեռնափոխադրումները, 2019-ի համեմատ, աճել են 0.7 տոկոսով և կազմել 14 մլն 822 հազար տոննա:
Բեռների արտահանումը նվազել է 14.4 տոկոսով, ներմուծումը՝ 15.1 տոկոսով, փոխարենը 10.6 տոկոսով աճել է երկաթուղով ներհանրապետական բեռնափոխադրումների ծավալը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին