Իրանն առաջիկա երկու շաբաթների ընթացքում կսկսի ԵԱՏՄ-ին անդամակցության նախապատրաստությունները
Իրանի խորհրդարանի նախագահը հայտարարել է, որ ԵԱՏՄ-ին Իրանի անդամակցության շուրջ բանակցությունները սկսվել են և մշտական անդամակցության նախապատրաստական աշխատանքները կմեկնարկեն առաջիկա երկու շաբաթների ընթացքում: Այս մասին գրում է Pars Today-ը։
Մուհամմադ Բաղեր Ղալիբաֆը, որն այսօր առավոտյան ժամանել է Թեհրան, օդանավակայանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով Ռուսաստան կատարած իր այցի ձեռքբերումներին և այցի ընթացքում քննարկված տնտեսական հարցերին, ասել է. «Իրանը ԵԱՏՄ անդամ է, որը տարածաշրջանի երկրներին կապել է իրար հետ և ձևավորել ազատ առևտրի գոտի»:
Նա հավելել է, որ չնայած կորոնավիրուսի համավարակին, Իրանի արտահանումը Ռուսաստան, աճել է 40 տոկոսով: Նախատեսվում է ստեղծել ֆինանսական-առևտրային և նյութատեխնիկական կենտրոններ՝ մաքսային ու պայմանագրային հարցերին հետևելու նպատակով:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան