Փորձագետները խորհուրդ են տալիս շտապ թարմացնել Google Chrome-ը. «Կասպերսկի»
Google Chrome-ում վտանգավոր խոցելիություն են հայտնաբերել, որն արդեն օգտագործում են ցանցահենները։ «Կասպերսկի» ընկերության փորձագետները խորհուրդ են տալիս հնարավորինս շուտ թարմացնել այդ բրաուզերը մինչև 88.0.4324.150 տարբերակը, որը փակում է այդ խոցելիությունը: Այս մասին հայտնում է «Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչությունը:
CVE-2021-21148 կրիտիկական խոցելիությունը կա Google Chrome-ի բոլոր տարբերակներում, որոնք նախատեսված են անհատական համակարգիչների բոլոր հիմնական օպերացիոն համակարգերի համար՝ Windows, MacOS և Linux։ Այսօրվա դրությամբ առկա տեղեկատվության համաձայն՝ դա խոցելիություն է, որի օգնությամբ հնարավոր է իրականացնել դինամիկ հիշողության գերբեռնվածության (Heap Overflow) գրոհ, որի արդյունքում չարագործները կկարողանան զոհի համակարգչում գործարկել կամայական կոդ։
Այս խոցելիության հաջող շահագործման համար չարագործներին բավական է ստեղծել հատուկ վեբ-էջ և խաբելով այդտեղ հասցնել զոհին։ Արդյունքում նրանք կարող են հսկողության տակ վերցնել խոցելի համակարգը։
«Խոցելի է JavaScript V8 շարժակը, որն օգտագործվում է բրաուզերում։ Google ընկերությունը տեղեկություն է ստացել այդ խոցելիության մասին հունվարի 24-ին հետազոտող Մաթիաս Բուելենսից և արդեն փետրվարի 4-ին թողարկել է այն փակող թարմացում։ Անհայտ ցանցահեններն ակտիվորեն օգտագործում են CVE-2021-21148-ը հարձակումների համար»,- նշում են ընկերության փորձագետները՝ տեղեկացնելով, որ, ինչպես միշտ, Google-ը չի շտապում բացահայտել մանրամասները այնքան ժամանակ, քանի դեռ Chrome-ի ակտիվ օգտատերերի մեծ մասը չի թարմացրել իր բրաուզերները։ Դա հասկանալի է. հակառակ դեպքում տվյալ խոցելիությունը շահագործող չարագործների թիվը կարող է աճել։
Google Chrome-ը CVE-2021-21148-ից պաշտպանելու համար
.Անհրաժեշտ է շտապ թարմացնել այն բոլոր համակարգիչներում։ Դա անելու համար պետք է սեղմել բրաուզերի վերևի աջ անկյունի երեք կետով կոճակը և անցնել Կարգավորումներ -> Chrome բրաուզերի մասին։ Դրանից հետո բրաուզերը պետք է ավտոմատ կերպով թարմացվի։
.Անպայման պետք է վերագործարկել բրաուզերը, որպեսզի թարմացումը ուժի մեջ մտնի, դա ավելի լավ է անմիջապես անել։ Մի հետաձգեք վերագործարկումը անհրաժեշտ ներդիրների կորստի անհանգստության պատճառով. Chrome-ի ժամանակակից տարբերակները սովորաբար ճշտությամբ վերականգնում են ներդիրները վերագործարկումից հետո։
.Եթե Կարգավորումներ -> Chrome բրաուզերի մասին պատուհանում տեսանելի է Google Chrome-ի տարբերակի 88.0.4324.150 համարը, ապա բրաուզերն արդեն թարմացվել է, և CVE-2021-21148 խոցելիությունը այլևս սարսափելի չէ։
Հարակից հրապարակումներ`
- «Կասպերսկի» լաբորատորիայի փորձագետ․ Երեխաներին ոչ թե պետք է զրկել ինտերնետից, այլ խոսել սպառնալիքների և դրանցից պաշտպանվելու մասին
- «Կասպերսկի». Տեղային սպառնալիքները գնալով քիչ են գրոհում Հայաստանցի օգտատերերին
- «Կասպերսկի» . Թաքնված կրիպտոմայներների գրոհները Հայաստանում նվազել են
- Կասպերսկի. Վեբ-գրոհների ենթարկված հայաստանցի օգտատերերի բաժինը անշեղորեն նվազում է
- «Կասպերսկի» . Ghimob բրազիլական մոբայլ լրտեսը և բանկային տրոյացին ընդլայնում է աշխարհագրությունը
- «Կասպերսկի». Ֆիշերները գնալով ավելի շատ են օգտագործում e-mail առաքումների ծառայությունները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան