Նիկոլայ Բաղդասարյանը չընկալեց Արարատ Միրզոյանի ակնարկը
«Նախագիծը չի քննարկվել հանձնաժողովում, հետևաբար չունենք եզրակացություն, այնուամենայնիվ, հանձնաժողովի անդամները դրական են տրամադրված այս նախագծին»,- Քրեական դատավարության օրենսգրքի նախագծի վերաբերյալ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դիրքորոշումը հայտնեց «Իմ քայլը» խմբակցության անդամ Նիկոլայ Բաղդասարյանը և իր անունից պատգամավորներին կոչ արեց կողմ քվեարկել:
Պատգամավորի ելույթից հետո իրավիճակը շտկելու փորձ արեց Արարատ Միրզոյանը:
«Կարծես թե սեպտեմբերին հանձնաժողովն այս հարցում ունեցել է դիրքորոշում, դրա համար հանդես եկաք հարակից զեկուցմամբ, եթե ոչ և ինչ-որ բան, այնուամենայնիվ, շփոթմունք է տեղի ունեցել, ապա պարոն Բաղդասարյանի ելույթը խնդրում եմ ընդունել ոչ թե հարակից զեկուցում այլ որպես մտքերի փոխանակմաn ընթացքում հերթական ելույթ, որը ժամանակով առաջ անցավ»,- հայտարարեց ԱԺ նախագահը:
Վերջինիս խոսքին հաջորդեց նախագծի վերաբերյալ մտքերի փոխանակումը, որի համար երեք գրանցվողներից մեկը կրկին Նիկոլայ Բաղդասարյանն էր:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավորը կրկին հաստատեց, որ հանձնաժողովի նիստ չեն արել և պատգամավորներն առաջարկություններ չեն ներկայացրել նախագծում փոփոխություններ կատարելու համար:
Նա շեշտեց, որ իր անունից է կոչ անում կողմ քվեարկել առաջինից երկրորդ ընթերցմամբ փոփոխություններին:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին