Քոչարյանը լա՞վ ղեկավար էր, թե՞ ոչ․ թվեր
«Yerevan.today»-ը գրում է.
«Հայաստանում օրեցօր խորացող տնտեսական անկումը, զանգվածային սպառման ապրանքների և հատկապես սննդամթերքի թանկացումները սոցիալական ծանր կացություն են ստեղծել։ Ակնհայտ է, որ «ինչ անի խեղճ Նիկոլը» ասողները ինչ որ առումով իսկապես ճիշտ են՝ նա ի վիճակի չէ երկիր կառավարել։
Իրականում նա ոչ միայն ի վիճակի չէ երկիրը հետպատերազմյան ճգնաժամային ժամանակներում կառավարել, այլև, հանուն ճշմարտության, ասենք, որ անգամ խաղաղ ժամանակ չի արել դա։ Էլ ուր մնաց հիմա, երբ ազգի մեծամասնությունն առավոտները սկսում է անեծքներով դեպի պարտություն բերած իշխանությունը։
Եթե պետության հիմնական պարտավորությունը բնակչության անվտանգությունն ապահովելն ու զարգացման ճանապարհով տանելն է, ապա այս առումով, անգամ 30 ամյա անկախ Հայաստանի Հանրապետությունն ունեցել է ժամանակաշրջան, երբ թե՛ երկրի անվտանգությունն է ուժեղացել, թե՛ տնտեսություն է զարգացել և մարդկանց սոցիալական վիճակը բարելավվել։ Այդ ամենը եղել է նույնպես խորը ճգնաժամից հետո։ Խոսքը Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիների՝ 1998-2008 թվականների մասին է։
2000-ականներին 7-8 տարի շարունակ երկնիշ տնտեսական աճի շնորհիվ անգամներով աճել են մեկ շնչին ընկնող եկամուտը, միջին աշխատավարձը և միջին կենսաթոշակը։ Դրան զուգահեռ, սակայն, հիմնական ապրանքների և ծառայությունների գներն աննշան աճ են ունեցել, իսկ որոշ դեպքերում՝ անգամ նվազել են։ Համեմատենք 1998 թ․-ին մարդկանց եկամուտները բնութագրող հիմնական ցուցանիշները 2008 թ․-ի հիմնական ցուցանիշների հետ։
• Միջին աշխատավարձը 1998 թ․-ին՝ 18 հազար դրամ կամ 35,6 դոլար
• Միջին աշխատավարձը 2008 թ-ին՝ 87 400 դրամ կամ 286 դոլար
Կատարենք պարզ թվաբանական գործողություն և կտեսնենք, որ դրամով այդ տարիներին միջին աշխատավարձն աճել է 4,8 անգամ, իսկ դոլարային արտահայտությամբ՝ 8 անգամ։
• Միջին ամսական կենսաթոշակը 1998 թ․-ին եղել է 3800 դրամ կամ 7,5 դոլար
• Միջին ամսական կենսաթոշակը 2008 թ․-ին՝ 21 370 դրամ կամ 71 դոլար
Դարձյալ կատարենք նույն թվաբանական գործողությունը և կտեսնենք, որ միջին կենսաթոշակը դրամով բարձրացել է 5,6 անգամ, իսկ դոլարային արտահայտությամբ՝ 9,5 անգամ։
Հավելենք նաև, որ 90-ականներին ամիսներ շարունակ կենսաթոշակնեն ու աշխատավարձերը չէին վճարվում։ Խնդիրը կարգավորվեց 1997թ․-ին, մեկ-երկու ամսվա ընթացքում, Ռոբերտ Քոչարյանի վարչապետ նշանակվելուց հետո։ Այսինքն, խնդիրները կարող են լուծվել նաև կարճ ժամանակահատվածում, եթե դրանք լուծելու ունակություն և ցանկություն ունեցող մարդ կա։
• 1 շնչին ընկնող ՀՆԱ 1998 թ․-ին՝ 153 հազար դրամ կամ 302 դոլար
• 1 շնչին ընկնող ՀՆԱ 2008 թ․-ին 1 մլն 127 հազար դրամ կամ 3 հազար 689 դոլար
Այսինքն, վերոնշյալ ժամանակահատվածում մեր երկրում 1 շնչին ընկնող եկամուտը դրամով աճել է 7,3 անգամ, իսկ դոլարով՝ 12,2 անգամ։ Թվերն ինքնին տպավորիչ են։
Այժմ, թե անգամներով եկամուտների աճին զուգահեռ ինչպես են փոխվել հիմնական պարենային ապրանքների գները»։
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։
Հարակից հրապարակումներ`
- Եթե 2020թ. ես իշխանության լինեի, պատերազմ չէր սկսվի. Ռոբերտ Քոչարյան
- Ռոբերտ Քոչարյան․ Ես վերադառնում եմ մեծ քաղաքականություն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան