
Ռոհանի. ՀԳՀԾ վերադառնալու հարցում ԱՄՆ-ն պետք է կատարի առաջին քայլը
ԻԻՀ նախագահը հայտարարել է, որ ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալը և իր պարտավորությունների նկատմամբ անհավատարմությունը, համաձայնագով ստանձնած պարտավորությունների կրճատման Իրանի որոշման պատճառն է: Այս մասին գրում է Pars Today-ը։
Երեքշաբթի օրը, Թեհրանում հավատարմագրված դեսպանների կողմից իսլամական հեղափոխության 42-րդ տարեդարձի կապակցությամբ շնորհավորելու արարողության ժամանակ, Հասան Ռոհանին նշել է, որ 42 տարի առաջվանից մինչ օրս, իսլամական հեղափոխության ուղերձը եղել է խաղաղությունը, կայունությունը և այլ երկրների հետ բարեկամական հարաբերությունների հաստատման նպատակով բանակցությունների անցկացումը: Նա հավելել է. «Իրանը հաղթեց ԱՄՆ-ի կողմից պարտադրված տնտեսական և Իրաքի բացասական ռեժիմի կողմից պարտադրված երկու պատերազմներում»:
Նշելով, որ կորոնավիրուսի պանդեմիան մարդկության համար փորձություն էր՝ համագործակցելու և միմյանց օգնելու հարցում, Ռոհանին հավելել է, որ այս փորձության ժամանակ, Թրամփի վարչակազմը պարտվեց Իրանի դեմ պայքարում և մինչ օրս ԱՄՆ-ի նոր վարչակազմը որևէ հարմար ու ճիշտ քայլ չի կատարել:
Հասան Ռոհանին նշել է, որ Արևմտյան Ասիայի տարածաշրջանը պետք է լինի կայուն, խաղաղ և անվտանգ, ընդգծելով. «Երբ որևէ երկիր ենթարկվում է ահաբեկիչների հարձակմանը, Իրանն այդ երկրի կառավարության խնդրանքով, օգնում է պայքարել ահաբեկչության դեմ: Իրաքը, Սիրիան, Աֆղանստանը և Լիբանանը դրա վառ օրինակներն են»:
ԻԻՀ նախագահի խոսքերով. «Տարածաշրջանի խնդիրները պետք է լուծեն տարածաշրջանի երկրները»:
Հարակից հրապարակումներ`
- Այսօր նշվում է Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակի 42-րդ տարեդարձը
- Ինչպես պետք է ԱՄՆ-ն ստիպի Իրանին՝ կատարել միջուկային գործարքը
- Բայդեն. ԱՄՆ չի պատրաստվում վերացնել պատժամիջոցները՝ Իրանին բանակցային սեղան վերադարձնելու համար
- ԱՄՆ-ն անվանել է Իրանի հետ միջուկային գործարքին վերադառնալու պայմանը
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին