Ես կուղղեմ այս իմ նամակը Ռոբերտ Քոչարյանին. Անհետ կորած զինծառայողի մայր
Էջմիածնի զորամասից 44-օրյա պատերազմի ընթացքում անհետ կորած 40 զինծառայողների հարազատներն այսօր կրկին Հայաստանում ՌԴ դեսպանատան մոտ են: Նրանք ցանկանում են հանդիպել ՀՀ-ում ՌԴ դեսպանին և նրան անձամբ հանձնել իրենց երեխաների անուններով ծրարը:
Ծնողները չցանակացան նամակը թողնել նամակների համար հատկացված արկղում, այլ ուզում էին հանձնել հենց դեսպանին:
«Եթե մեր այս նամակն այստեղ էլ չեն վերցնում, ու որպեսզի այս իմ նամակն ինչ-որ մի տեղ հասանելի լինի, ուզում եմ դիմեմ նրանց, ովքեր հիմա ուզում են իշխանության գալ։ Եթե կուզենան, ես շատ սիրով այս նամակը հենց Ռոբերտ Քոչարյանին էլ կուղղեմ: Ես սիրով կուղղեմ այս իմ նամակը Ռոբերտ Քոչարյանին, որ մեր 40 երեխեքին ինքը բերի: Կուզե՞ք, այ ժողովուրդ: Ժողովուրդ ջան, ուզո՞ւմ եք: Մենք էլ ռուսից ոչ մի բան չենք ուզում: Մենք հայտարարում ենք, որ մեր այս նամակը տանում ենք, փոխանցենք Քոչարյանին:
Ես ծնող եմ, կգնամ, բոլորին էլ կդիմեմ: Հետո չբռնեք, ասեք՝ քաղաքականացնում եք: Ոչ: Մնացել է Քոչարյանին տանք: Կգնանք Քոչարյանի գրասենյակ՝ խնդրանքով, ուղղակի խնդրանքով: Թքեմ այս պետության վրա»,- ասաց անհետ կորած զինծառայող Վարդան Ադոյանի մայրը՝ Անահիտ Ադոյանը:
Դեսպանատան դիմաց հավաքված անհետ կորած մյուս զինվորների հարազատները ևս համաձայնեցին այս առաջարկին: Հարազատներից մեկն ասաց. «Եթե Հայաստանում կա ինչ որ մեկը, որ կարող է այս հարցին լուծում տա, բնականաբար, պետք է դիմենք այդ մարդուն»:
Որոշ ժամանակ դեսպանատան մոտ սպասելուց հետո տիկին Անահիտ ծրարը պատռեց ու նետեց դեսապանատան նամակների արղկի մեջ:
«Գնում եմ Քոչարյանին դիմեմ, գնում եմ Քոչարյանի գրասենյակ, ով ուզում է, թող իմ հետ մասնակից լինի, չէ, ես գնում եմ: Արդեն հերիք է, զզվել ենք այս պետությունից: Ունե՞նք պետություն: Չունենք: Քանի՞ օր է, 112 օր է»,- ասաց տիկին Անահիտը:
Անհետ կորած զինծառայողներից մեկի հայրն ասաց, որ ամեն տեղ գնացել են, համապատասխան բոլոր պետական մարմիններին դիմել են, ոչ մեկ իրենց երեխաների հարցով չի զբաղվում»:
«Մեր միակ պահաջն է մեր երեխաներին բերեն: 5 ամիս է երեխաներից լուր չունենք: Անգրագետ ոչխարները տարան, երեխաներին տվեցին թուրքերին, թողեցին, փախան, եկան: Ինչքան անգրագետ կա, պաշտոնի է, վերընկած են իրենց աշխատասենյակներում, դուրս չեն գալիս, ծնողներին չեն պատասխանում:
Ի՞նչ պետք է լինի այդ երեխաների վիճակը: Երեք անչափահաս երեխա կա տանը: Մինչև գիշերվա երեքը չեն քնում, ասում են՝ պապի, պապան գա տուն, հաց ուտի, նոր քննեք: Ես ինչ ասեմ այդ երեխաներին»,- ասաց անհետ կորած մեկ այլ զինծառայողի հայրը:
Հարակից հրապարակումներ`
- Ստեփանակերտում այլևս անելիք չունենք, գալիս ենք Երևան. անհետ կորած զինծառայողի հորեղբայր
- Զանգելանից 14 զինծառայողի աճյուն է դուրս բերվել
- Թշնամու հետ չեն կարողանում բանակցել ու որոնողական աշխատանքներ սկսել Զանգելանում. Անհետ կորած զինծառայողի մայր
- Էջմիածնում անհետ կորած զինծառայողների ծնողները նստացույց են անում
- Քանի որ մեր հերոս տղաների հարցն է, ոչ մեկ մեր կողքին չէ. անհետ կորած զինծառայողի մայր
- Ո՞ւմ հետ են մեր երեխեքի արյան գնով գործարք կնքել, ի՞նչ են արել. Անհետ կորած զինծառայողի ծնող
- «Դեմից հայն է խփել, հետևից թուրքն է խփել: Բենզինը լցեք, վառեք». Անհետ կորած զինծառայողի ծնող
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան