Քաղաքական 18:00 11/02/2021 Հայաստան

ԱԳ նախարարի հայտարարությունները Հայ դատի կենտրոնական խորհրդի մոտ լուրջ մտահոգությունների տեղիք են տվել

ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհուրդը տարածել է հայտարարություն` Հայաստանի խորհրդարանում արտգործնախարար Արա Այվազյանի հնչեցրած դիրքորոշման վերաբերյալ։

 «Փետրվարի 10-ին, Ազգային Ժողով-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ, ՀՀ արտաքին գործերի նախարարը արել է հայտարարություններ, որոնք Հայ դատի կենտրոնական խորհրդի մոտ լուրջ մտահոգությունների տեղիք են տվել։

Մասնավորապես, նախարարը հայտարարել է. «Թուրքիան միջազգային հանրության ճնշման ներքո հետզհետե պետք է վերադառնա բնականոն գործընթացի, և, նախևառաջ, խոսքը գնում է այն մասին, որ այլևս պատճառ չկա Հայաստանի հանդեպ կիրառելու շրջափակում։ Ինչպես գիտեք շրջափակումը և սահմանների փակվելը թուրքական կողմը պայմանավորում էր Արցախում ստատուս-քվոյի հետ, որը փոխվել է ուժի կիրառման միջոցով, և այլևս Թուրքիան որևէ պատճառ չունի սահմանը փակ պահելու Հայաստանի ուղղությամբ։ Այս պահի դրությամբ որևէ գործընթաց տեղի չի ունենում, բայց Հայաստանը և մեր դիվանագիտությունը գործուն ջանքեր են գործադրելու, որ մեր անմիջական շրջապատը դառնա նպաստավոր մթնոլորտ Հայաստանի անվտանգության ամրապնդման համար։ Կրկնում եմ, որ անվտանգության մթնոլորտն իր մեջ պարունակում է շատ տարրեր»։

Խիստ խնդրահարույց այս հայտարարությունից ուղղակիորեն կարող են բխել հետևյալ հաստատումները.

1) Հայաստանի Հանրապետության կառավարությունը պատրաստվում է համակերպվել Արցախի Հանրապետության նկատմամբ թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից ագրեսիայի կիրառման հետևանքով ձևավորված ստատուս քվոյի հետ՝ Արցախի տարածքի զգալի մասի բռնազավթմանը, բնակչության տեղահանմանն ու էթնիկ զտումներին։ Այս դեպքում Հայաստանի կառավարությունը, ըստ էության, հրաժարվում է Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորի իր պարտակա­նություններից։

2) Հայաստանի կառավարությունը փաստորեն հավատում է, որ Հայաստան-Թուրքիա միջպետական հարաբերությունների ոլորտում ղարաբաղյան հիմնախնդրից բացի, որևէ այլ կնճռոտ հարց չկա։ Մասնավորապես հիմնավոր կասկած է ձևավորվում առ այն, որ Հայաստանի կառավարությունը պատրաստվում է մոռացության մատնել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և հատուցման հետապնդման քաղաքականությունը, ինչպես նաև Հայաստան-Թուրքիա միջպետական սահմանին առնչվող խնդիրները։

Անհասկանալի է, թե ինչպես է ՀՀ կառավարությունը պատկերացնում Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը, երբ ընդամենն ամիսներ առաջ Թուրքիայի լիակատար և անթաքույց աջակցությամբ մեր հայրենիքի մի հատվածի նկատմամբ կիրառվել է ագրեսիա՝ զուգորդված պատերազմական հանցագործություններով։

Ընդ որում Հայաս­տանի կառավարության ներկայացուցիչը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգա­վորման հեռանկարի մասին խոսում է այն պարագայում, երբ Հայաստանի սահմանների մոտակայքում իրականացվում են թուրք-ադրբեջանական լայնամասշտաբ զորավարժու­թյուններ, որոնք համընկնում են Թուրքիայի և Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների՝ Հայաստանի ինքնիշխան տարածքի հանդեպ հավակնություններ արտահայտող հայտարա­րություններին։

Նույնիսկ Հայաստանի իշխանությունների հետ սկզբունքային հակադրությունների պայմաններում ՀՅ Դաշնակցության Հայ դատի համաշխարհային ցանցը ոչ միայն քայլ անգամ չնահանջեց Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների շահերի պաշտպանության դիրքերից, այլև շարունակում է սերտ փոխգործակցությունը տարբեր պետություններում գործող դեսպանատների և միջազգային կազմակերպություններում գործող ՀՀ ներկայացուցչությունների հետ։

Նախարարի երեկվա հայտարարությունը, սակայն, սպառնում է գաղափա­րական լրջագույն հակասություն ստեղծել տասնյակ երկրներում և բազմաթիվ կազմակեր­պություններում հանրային դիվանագիտության գործիքակազմով Հայաստանի շահերը պաշտ­պանող Հայ դատի ցանցի և հայրենի պետության Արտաքին գործերի նախարարության միջև։

Խնդիրն այն է, որ Թուրքիան չի հրաժարվել Հայաստանի Հանրապետության հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու և ՀՀ-ի ցամաքային շրջափակումը հանելու դիմաց երեսուն տարուց ի վեր առաջ քաշած իր մյուս նախապայմաններից՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի և Հայաստան-Թուրքիա իրավական սահմանի հարցերում ՀՀ կողմից զիջումների պահանջից։

Թուրքիան պահպանում է Հայաստանի ու հայ ժողովրդի նկատմամբ իր թշնամական վերաբերմունքը, ինչը դրսևորվեց 2020 թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմում Թուրքիայի բացահայտ մասնակցությամբ և շարունակվում է Թուրքիայի իշխանությունների կողմից Թուրքիայի ներսում և այդ երկրից դուրս կիրառվող հակահայ քայլերով։

Մինչև Թուրքիան հիմնովին չփոխի իր հակահայ քաղաքականությունը, վերջինիս հետ ՀՀ-ի կողմից երկխոսության ցանկացած փորձ Թուրքիայի կողմից օգտագործվելու է իր վերոնշյալ նպատակների իրականացման համար։ Հատկապես Հայոց ցեղասպանության տարելիցի նախօրեին՝ Թուրքիայի համար այն կլինի շահարկման ընձեռված հնարավորություն։

Մեզ համար ՀՀ քաղաքական իշխանության հանցավոր անպատրաստությունը և Հայաստանի կենսական շահերը սպասարկելու անկարողությունը այլևս վաղուց նորություն չեն։

Ակնկալում ենք, սակայն, որ ՀՀ պետական համակարգի դեռևս ամբողջովին չքանդված ինստիտուտներից մեկը՝ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը կցուցաբերի զգոնություն, չտրվելու համար Թուրքիայի նենգամիտ քաղաքականությանը։ Հայաստանի, ներառյալ Արցախի, անվտանգության ամրապնդման առաջին նախապայմանը Հայաստանի ներսում իրավիճակի հիմնական փոփոխությունն է, ինչը միայն կարող է սկսվել երկիրը պարտության առաջնորդած և ՀՀ վարչապետի պաշտոնից կառչած անձնավորության հեռացումով։

Միայն այդ ժամանակ կարելի է մտածել, խոսել, ծրագրել և գործել այնպես, որպեսզի «մեր անմիջական շրջապատը դառնա նպաստավոր մթնոլորտ Հայաստանի անվտանգության ամրապնդման համար»։

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:58
Երևանի քաղաքապետարանը հունվարի 2-ին հրավիրում է լսելու Սրբուկին
Երևանի քաղաքապետարանը հունվարի 2-ին՝ ժամը 20:00-ին, հրավիրում է Շահումյանի պուրակում գտնվող ամանորյա տոնավաճառ՝ վայելելու Սրբուկի համերգային...
Աղբյուր` Panorama.am
20:46
ՀԴԲ-ն Նոր Օռլեանում ամբոխի վրա ավտոմեքենայի հարձակումը հետաքննում է որպես шհшբեկչություն
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չորեքշաբթի օրը հայտարարել է, որ Հետաքննությունների դաշնային բյուրոն հետաքննում է Նոր Օռլեանում ամբոխի վրա ավտոմեքենայի...
Աղբյուր` Panorama.am
19:45
Երկրի վրա մագնիսական փոթորիկը ուժեղացել է
Երկրի վրա ուժեղ մագնիսական փոթորիկ է գրանցվել։ Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Կիրառական երկրաֆիզիկայի...
Աղբյուր` Panorama.am
19:21
Հունվարի 10-ից օրերը կտաքանան ևս 4-6 աստիճանով.Գագիկ Սուրենյանց
ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանցը գրում է. «Հունվարի 10-ից...
Աղբյուր` Panorama.am
18:35
Ամանորի գիշերը Հանրապետության հրապարակում և Հյուսիսային պողոտայում. Ա. Պատրին
Ամանորի գիշերը Հանրապետության հրապարակում Լուսանկարները` Vse42.ruի ֆոտոթղթակից Ա. Պատրինի։
Աղբյուր` Panorama.am
18:23
Թուրքիայի գործարաններից մեկում ուժեղ հրդեհ է բռնկվել
Թուրքիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Քիրքլարելի քաղաքում ուժեղ հրդեհ է բռնկվել մանկական խաղալիքների գործարանում։ Դեպքի մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
18:12
Բաքուն Թեհրանին բողոք է հայտնել Իրանում Ալիևին և Էրդողանին վիրավորելու համար
Ադրբեջանում Իրանի Իսլամական Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Սեյիդ Ջաֆար Աղայի Մարիանը կանչվել է արտաքին գործերի նախարարություն։...
Աղբյուր` Panorama.am
17:51
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակելի շենքերից մեկում ուժեղ հրդեհ է
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում, Բաբաջանյան 167 շենքի 5-րդ հարկում այս պահին հրդեհ է բռնկվել։ Ըստ նախնական տեղեկությունների տեղի է ունեց...
Աղբյուր` Panorama.am
17:39
Մասկին տեսանկարել են Ամանորի գիշերը Թրամփի կողքին պարելիս
Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկն Ամանորի գիշերն անցկացրել է ԱՄՆ հաջորդ նախագահ Դոնալդ Թրամփի նստավայրում՝ Մար-ա-Լագոյում։ Տեսանյութը հայտնվել է...
Աղբյուր` Panorama.am
17:05
Նժդեհի կյանքն ու գործունեությունը մեծ հետք է թողել հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարում. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Այսօր մեր ժողովրդի մեծագույն զավակներից` Գարեգին...
Աղբյուր` Panorama.am
16:57
Գերմանիայում հինգ մարդ է զոհվել ինքնաշեն ճայթրուկների պատճառով
Գերմանիայում դեկտեմբերի 31-ի գիշերը հինգ մարդ է մահացել ինքնաշեն ճայթրուկների պայթյունի հետևանքով։ Այդ մասին հայտնում է Der Spiegel-ը։...
Աղբյուր` Panorama.am
16:36
ԱՄՆ-ի Նոր Օռլեանում բեռնատարը մխրճվել է մարդկանց խմբի մեջ, այնուհետև վարորդը սկսել կրակել
Նոր Օռլեանում մեքենան մխրճվել է մարդկանց մեծ ամբոխի մեջ, որը հավաքված էր Բուրբոն փողոցում՝ զբոսաշրջիկների սիրելի վայրում։ Դրանից հետո...
Աղբյուր` Panorama.am
14:17
Թուրքական ընկերությունները գրավել են ռուսական շուկան լքած ընկերությունների բոլոր տեղերը
Թուրքական ընկերությունները ռուսական շուկայում զբաղեցնում են այնյ տեղեր, որոնք ազատվել էին հակառուսական պատժամիջոցների ֆոնին արևմտյան...
Աղբյուր` Panorama.am
13:30
Վիճաբանություն, դшնшկшհարում՝ վարչական ղեկավարի մասնակցությամբ
 Հունվարի 1-ին, ժամը 01:50-ի սահմաններում ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզի քրեական ոստիկանություն և ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
13:14
Ինչ եղանակ կլինի Հայաստանում մինչև Սուրբ Ծնունդ
ՇՄՆ ‹‹Հիդրոօդերեվութաբանության և   մոնիթորինգի  կենտրոն››  ՊՈԱԿ-ից հատնում են առաջիկան 6 օրվա...
Աղբյուր` Panorama.am
12:33
171 նոր ավտոբուս՝ օպելների դիմաց
Տիգան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել ևգրել, որ հունվարի 1-ից երթուղի են դուրս եկել 171 նոր ավտոբուս։ «Սիրելի՛...
Աղբյուր` Panorama.am
12:21
Հույս ունեմ, որ այս տարի մենք ականատես կլինենք մեր հայ գերիների ազատմանը. Հենրիխ Մխիթարյանի ամանորյա ուղերձը
Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ամանորյա ուղերձով  դիմել է հայ ժողովդին։...
Աղբյուր` Panorama.am
11:28
Ուկրաինայի տարածքով ռուսական գազի մատակարարումը Եվրամիություն հունվարի 1-ից դադարեցվել է. «Գազպրոմ»
Հունվարի 1-ին Մոսկվայի ժամանակով ժամը 8:00-ից Ուկրաինայի տարածքով ռուսական գազի մատակարարումը դադարեցվել է։ Այդ մասին «Գազպրոմ»-ը...
Աղբյուր` Panorama.am
11:17
Հետաքննությունների դաշնային բյուրոն հայտնաբերել է պատմության մեջ պայթուցիկների ամենամեծ պահոցը.CBS
ՀԴԲ-ն Վիրջինիայի բնակչի ձերբակալության ժամանակ հայտնաբերել է բյուրոյի պատմության մեջ «պատրաստի պայթուցիկ սարքերի» ամենամեծ պահոցը։...
Աղբյուր` Panorama.am
10:28
Քաթարում Ամանորի տոնակատարություններից հետո մետրոյի մուտքի մոտ տասնյակ մարդիկ են տուժել
Քաթարի մայրաքաղաք Լուսաիլի արվարձանում տասնյակ մարդիկ տուժել են ամանորյա հրավառության ու տոնական համերգի ավարտից հետո մետրոյի կայարանի մուտքի...
Աղբյուր` Panorama.am
09:36
Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Հանրապետական մաղթանք և նռնօրհնեք
Մայր Աթոռից հայտնում են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի  հանդիսապետությամբ կատարվեց  Հանրապետական մաղթանք և նռնօրհնեք «Ամանորի...
Աղբյուր` Panorama.am
09:20
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, տեղ-տեղ առկա է մերկասառույց
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ: «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ»...
Աղբյուր` Panorama.am
01:35
Եռաբլուր...
«Մեր նահատակներին մենք ՀԱՅՐԵՆԻՔ և ՊԱՏԻՎ ունենք վերադարձնելու». Բագրատ Սրբազանը Եռաբլուրում է։
Աղբյուր` Panorama.am
00:14
Փաշինյան. Մենք պետք է փայփայենք ու պաշտպանենք մեր արժեքները, մեր ինքնությունը ու մենք պետք է փոխվենք ու վերափոխվենք
 Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձով է հանդես եկել  Ամանորի առթիվ. «Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛...
Աղբյուր` Panorama.am
23:57
Եռաբլուր. Բագրատ Սրբազանի ամանորյա մաղթանքը
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Ամանորյա ուղերձով է հանդես գալիս «Եռաբլուր» զինվորական պանթեոնից. «Այսօր գտնվում ենք...
Աղբյուր` Panorama.am
23:44
«Չարչարված ենք, բայց կործանված չենք». Գարեգին Երկրորդի ամանորյա ուղերձը
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ուղերձով է հանդես եկել Ամանորի և Սուրբ Ծննդյան առիթով....
Աղբյուր` Panorama.am
22:17
Մեղրիում ջերմահարվել է մոտ 3 տ պահեստավորած արքայանարնջի չիր
Դեկտեմբերի 31-ին, ժամը 17:57-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մեղրի քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
21:57
Լուկաշենկոն շնորհավորել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին և Վահագն Խաչատուրյանին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է օտարերկրյա երկրների ղեկավարներին Ամանորի կապակցությամբ։  «Բելտա»-ին այս...
Աղբյուր` Panorama.am
21:47
Թող արդարությունը հաղթանակի, և արցախցին վերադառնա իր հայրենի բնօրրանը. Արցախի թեմի առաջնորդ
«Մեր մաղթանքն է, որ գալիք տարում մեր հայրենակիցների համար ևս բացվի արդարության արեգակը՝ գտնելու մեր կորցրածը և ամոքելու մեր տառապյալ ժողովրդի վերքերը»
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Գարեգին Երկրորդի ամանորյա ուղերձը
23:48 31/12/2024

Գարեգին Երկրորդի ամանորյա ուղերձը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}