Ադրբեջանի պաշտպանության նախարարը մեկնում է Թուրքիա՝ Կարսի զորավարժությունները դիտելու
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն այսօր մեկնել է Թուրքիա՝ դիտելու Կարսում անցկացվող «Ձմեռային զորավարժություն 2021» երկկողմ զորավարժությունների վերջին փուլը: Այս մասին գրում է Tass-ը։
Նշվում է, որ Հասանովը Թուրքիա է մեկնում երկրի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հրավերով։
Նախիջևանում տեղակայված Ադրբեջանի զինված ուժերի առանձին համակցված բանակի զինծառայողները մասնակցում են զորավարժություններին, որոնք տեղի են ունենում փետրվարի 1-ից 12-ը: Ասվում է, որ զորավարժությունների նպատակն է ապահովել երկու պետությունների ստորաբաժանումների համակարգումը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան