Ալբերտ Ազարյանն այսօր դարձավ 92 տարեկան
Աշխարհռչակ մարմնամարզիկ Ալբերտ Վաղարշակի Ազարյանն այսօր դարձավ 92 տարեկան։
Նա ծնվել է 1929 թ. փետրվարի 11-ին։ ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ է(1954), ՀԽՍՀ վաստակավոր մարզիչ, ՀԽՍՀ ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ (1967)։ Օլիմպիական խաղերի եռակի (1956, 1960), աշխարհի (1954, 1958), Ասիական խաղերի (1963), Եվրոպայի չեմպիոն։
Մարմնամարզության միջազգային ֆեդերացիայի հավաստագրման համաձայն՝ օղակների վրա նրա կատարած վարժությունների համալիրը պաշտոնապես անվանակոչվել է «Ազարյանական խաչ»։
ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Սեմյոն Ղարագյոզյանի ղեկավարությամբ Ալբերտ Ազարյանը ավելի քան 15 տարի մնացել է անպարտելի:
Նա հայաստանցի միակ մարզիկն է, որը 11 անգամ հռչակվել է ԽՍՀՄ չեմպիոն (օղակներ, զուգափայտ, պտտաձող մրցաձևերում): Եվրոպայի կրկնակի և աշխարհի քառակի ոսկե դափնեկիր է: Աշխարհի միակ հայ մարզիկն է, որը կրում է օլիմպիական խաղերի եռակի չեմպիոնի պատվավոր կոչումը։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները