Ակցիա՝ ի աջակցություն Արմեն Դարբինյանի
Հայ-ռուսական համալսարանի բակում այսօր ուսանողները, դասախոսները, շրջանավարտներն ակցիա էին իրականացնում ի աջակցություն համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանի։
Համալսարանի գիտության գծով պրոռեկտոր, ռեկտորի պաշտոնակատար, դոկտոր-պրոֆեսոր Պարգև Ավետիսյանը մինչ բուն խոսքին անցնելը՝ առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել Արցախի պատերազմում զոհված հերոսների հիշատակը։
Անդրադառնալով Արմեն Դարբինյանի շուրջ ստեղծված իրավիճակին, նշեց, համալսարանն ունի մեծ ձեռքբերումներ, բարձր վարկանիշ, հանդիսանում է գիտական հետազոտությունների կենտրոն, ինչը պրոֆեսորադասախոսական կազմի արհեստավարժության ու ուսանողների աշխատանքի արդյունք է։
Նրա խոսքով, երկար տարիներ բուհը ձեռնպահ է մնացել քաղաքական գործընթացներից։
«Այսօր համալսարանն անառարկելիորեն համարվում է ամենակայացած ռուս-հայկական համատեղ նախագիծը, և դրանում անառարկելի է ռեկտոր Արմեն Դարբինյանի դերը»,-մ ասնավարոպես նշեց նա՝ ընդգծելով, որ հայ-ռուսական համագործակցութունը ոչ միայն անվտանգության առումով անհրաժեշտություն է, այլև դա պետք է զարգացնել գիտակրթական ոլորտում, անհրաժեշտ է սերտ համագործակցության նոր մոդել ու նոր շունչ հաղորդել երկու երկրների հարաբերություններին։
Նա տեղեկացրեց, որ համալսարանի գիտխորհուրդն այսօր արտահերթ նիստ է հրավիրել, որի ընթացքում կընդունի հայտարարություն՝ գնահատական տալով ռեկտորի շուրջ կատարվող իրադարձություններին։
Համալսարանի ուսխորհրդի նախագահ Արմինե Կուպելյանն էլ իր խոսքում նշեց՝ իր ու համալսարանի ուսանողների անունից մտահոգություն է հայտնում Դարբինյանի անվան շուրջ պտտվող լուրերից։ Հայտարարեց՝ ուսանողները Արմեն Ռազմիկովիչի կողքին են։
Հումանիտար գծով պրոռեկտոր Գագիկ Սարգսյանն էլ հայտարարեց, որ այս հրապարակում հավաքվում են համալսարանի ու երկրի համար կարևոր օրերին, այսօր էլ այստեղ են խղճի ձայնով, հոգու կանչով՝ հայտնելու իրենց անհանգստությունը։
«Դարբինյանն այս տարիների ընթացքում ապացուցել է, որ ինքը ստեղծող ու կառուցող ղեկավար է»,-ասաց նա՝ վկայակոչելով վերականգնված այգին, նոր մասնաշենքերը։
Պրոռեկտորն ու մյուս բանախոսները նշեցին, եղել են, կան ու կմնան ռեկտորի կողքին, քանի որ շատ կարևոր նախագծեր իրականություն են դարձել հենց նրա շնորհիվ։ Նրանք նշեցին, որ այս օրերին աշխարհի տարբեր ծայրերում ապրող շրջանավարտներից ևս ստացել են աջակցության խոսքեր։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին