Գերմանիան երկարացնում է խիստ արգելափակումը
Գերմանիայի դաշնային կառավարությունը որոշում է կայացրել երկրում կարանտինը մինչև մարտի 7-ը երկարաձգելու մասին: Միևնույն ժամանակ, նախատեսվում է, մասնավորապես, վարսավիրանոցների բացումը մարտի 1-ից` հիգիենայի կանոնների պահպանմամբ: Դպրոցները բացելու որոշումը մնում է դաշնային նահանգներին: Գերմանիայում արգելափակման խիստ ռեժիմը գործում է դեկտեմբերի 16-ից: Այս մասին գրում է Euronews-ը։
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հիշեցրել է, կորոնավիրուսի մուտացիաների տարածման մասին։
«Գոյություն ունի անորոշություն կորոնավիրուսի նոր շտամների տարածման հետ։ Հին վարակը կվերնա, նրան կփոխարինեն նոր մուտացիաները։ Մենք պետք է ապրենք նոր վիրուսի հետ ու չենք կարող դեռևս կանխատեսել նրա ազդեցությունը, վարակակիրների թիվը կարող է կրկին աճել երկրաչափական առաջընթացով, ուստի անհրաժեշտ է հետևել և զգույշ լինել»,-ասել է Մերկելը։
Միևնույն ժամանակ, ԱՀԿ մասնագետները հրատարակել են առաջարկներ բրիտանա-շվեդական AstraZeneca պատվաստանյութի օգտագործման վերաբերյալ: Պատվաստանյութը կարող է տրվել «18 տարեկան և բարձր» անձանց։ Ինչ վերաբերում է 18 տարեկանից ցածր երեխաներին և դեռահասներին, ապա այս տարիքային խմբում դեռ բավարար տվյալներ չկան այն մասին, թե ինչպես է գործում պատվաստանյութը: Եզրակացության մեջ ասվում է, որ կորոնավիրուսի նոր տեսակների առնչությամբ նախնական վերլուծությունը ցույց է տվել այս պատվաստանյութի մի փոքր ցածր արդյունավետությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա