Ես կողմ եմ, որ զրպարտողը 10 մլն տուգանք վճարի. Գևորգ Պետրոսյան
Խորհրդարանը քննարկում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը։
Օրենքի նախագծով գործադիրն առաջարկում է վիրավորանքի համար ՀՀ քաղաքացիական օրենսգրքով նախատեսված փոխհատուցման չափը սահմանել նվազագույն աշխատավարձի մինչև 3000-պատիկի չափով, իսկ վիրավորանքի համար՝ մինչև 2000-պատիկի:
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանի խոսքով, նախագծի առաջնային նպատակը ոչ թե մարդկանց տուգանելն է, այլ հասցված վնասի համար փոխհատուցում սահմանելը։
«Մեր կարծիքով, այդ փոխհատուցման վերին սահմանաչափը չպետք է գերազանցի 2 մլն դրամը՝ վիրավորանքի դեպքում, և 3 մլն դրամը՝ զրպարտության պարագայում»,- ասաց նա։
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը, դիմելով Վահե Դանիելյանին ասաց՝ այն, որ և՛ զրպարտությունը, և՛ վիրավորանքն այս իշխանությունների օրոք դարձել են քաղաքական այլախոհներին զսպաշապիկ հագցնելու լավագույն միջոցը, ոչ ոք չի կարող վիճարկել։
«Մենք ընդունում ենք, որ դա բացասական երևույթ է, բայց դուք մտածե՞լ եք, թե այդ սանկցիաները, որոնք ուզում եք կիրառել, ո՞նց եք իրականացնելու։ Հիմնականում զրպարտությամբ ու վիրավորանքով զբաղվում են ֆեյքերը, որոնք հետո, պարզվում է, աշխատանք չունեցող անգործներ են։ Սա ինչքանո՞վ է իրագործելի։ Հա, դարձրեք 10 մլն դրամ, ես կողմ եմ, որ զրպարտողը 10 մլն տուգանք վճարի, որովհետև զրպարտությունն անբարոյականության ամենավերջին դրսևորումներից մեկն է։ Հլը, ինչ-որ տեղ վիրավորանքը կարող է զայրույթի արդյունք լինել, բայց զրպարտողին, կողմ եմ անգամ, որ ազատազրկեն։ Բայց, սանկցիաները բարձրացնելով, դուք ո՞նց եք պատկերացնում այս նախագծի իրագործելիությունը»,- հարցրեց պատգամավորը։
Ի պատասխան՝ արդարադատության փոխնախարարն ասաց, որ միայն սանկցիայի բարձրացմամբ, մատնանշված խնդիրները չեն լուծվելու։
«Դրա համար առաջարկել ենք երկու և երեք միլիոն սահմանաչափը, որը, կարծում ենք, համաչափ է այդ գործողություններին։ Ինչ վերաբերում է հարցին, որ մարդիկ համապատասխան միջոցներ չունեն, ապա ասեմ, որ հաշվի է առնվելու մարդու գույքային կարողությունը, ինչպես նաև վիրավորանքի տարածման մակարդակը։ Իսկ ֆեյքերի հետ կապված հարցը այս նախագիծը չի շոշափում, և չէր էլ կարող շոշափել»,- նշեց փոխնախարարը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան