Իսլամական հեղափոխությունն իրանահայերի համար կյանքի նոր պայմաններ ստեղծեց. Թեհրանի Հայոց թեմի առանջորդ
«Թևակոխում ենք իսլմական հեղափոխության հաղթանակի 42-րդ տարեդարձը: Իսլամական հեղափոխությունը նոր կյանք է բերել մեզ»,- ասել է Թեհրանի Հայոց թեմի առանջորդ Սեպուհ Արք. Սարգսյանը։ Այս մասին գրում է Pars Today-ը։
Երեքշաբթի օրը Թեհրանի Ս. Մարիամ Ասատվածածին եկեղեցում կայացած փառաբանության արարողության ընթացքում, Սրբազան հայրը նշել է, որ ողջ աշխարհի, հատկապես իրանցիների համար Բարձրյալից հայցում է խաղաղություն ու հանգստություն:
Նա շարունակել է.«Թևակոխում ենք իսլմական հեղափոխության հաղթանակի 42-րդ տարեդարձը: Իսլամական հեղափոխությունը նոր կյանք է բերել մեզ և համակարգի կյանքի 42 օրհնաբեր տարիների ընթացքում դժվար օրերի կողքին այն ապրել է ոսկյա օրեր»:
Արք. Սեպուհ Սարգսյանը նշել է, որ 42-ամյա հեղափոխությունը ունեցել է երկնքի պես պայծառ և փոթորկից հետո հայտնվող շքեղ ծիածանի պես փառապանծ օրեր:
«Մենք այսօր իսլամական հեղափոխության լուսավորության ականատեսն ենք։ Հեղափոխության պարգևած նոր կյանքի համար մենք պարտական ենք իսլամական հեղափոխության առաջնորդի գաղափարներին ու Իրանի առաջադիմությանը: Այն Իրանի, որ այսօր փայլում է աշխարհում»,- ասել է նա:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում