Կարեն Վրթանեսյան. Ես հույս չունեմ, որ ԱԱԾ-ն կկատարի իր պարտականությունը
«Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող, տեղեկատվական անվտանգության փորձագետ Կարեն Վրթանեսյանը, անրադառնալով երեկ ԱԺ-ում Տիգրան Ավինյանի հայտարարությանը, գրում է.
«Երեկ ԱԺ-ում փոխդավաճան Ավինյանի հայտարարությունը, որ կա ինչ-որ գաղտնի թուղթ Ադրբեջանի հետ ստորագրած, ոչ այլ ինչ է, քան պետական դավաճանության մասին հայտարարություն։
Ավելի պարզ ասեմ. ՀՀ իշխանությունը զավթած հանցավոր խումբը ինչ-որ բան է պայմանավորվում թշնամի պետության հետ և այդ պայմանավորվածությունը գաղտնի է պահում ՀՀ քաղաքացիներից։
ԱԱԾ սահմանապահ զորքերի երեկվա հայտարարությունն էլ Սյունիքում լրագրողների գործունեությունը սահմանափակելու մասին ըստ էության անօրինական է, քանի որ հիմք է ընդունում ոչ թե ՀՀ օրենսդրությունը, այլ «ստեղծված օպերատիվ իրավիճակը»։ ԱԱԾ սահմանապահ զորքերը ընդհանրապես չունեն նման որոշումներ ընդունելու իրավասություն։
Ես հույս չունեմ, որ ՀՀ գլխավոր դատախազությունը Ավինյանի երեկվա ինքնախոստովանականի հիման վրա գործ կհարուցի, նաև գործ կհարուցի ԱԱԾ սահմանապահ զորքերի ինքնիրավչության վերաբերյալ։
Ես հույս չունեմ, որ ՀՀ ԱԱԾ-ն կկատարի իր պարտականությունը և Հայաստանի ազգային անվտանգությունը պաշտպանելու համար անմիջապես կձերբակալի գլխավոր դավաճանին և իր հանցակիցներին։
Մնում է հասկանալ, թե ինչ ասելիք և անելիք ունի Հայաստանի ընդդիմությունը։
Ազգային այլ ինստիտուտներ, որոնք «ստեղծված օպերատիվ իրավիճակում» կարող են գործել, ըստ էության, չեն մնացել»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին