Դուք Ռեգինա Պռազյանին անջատեք. Մարուքյանն՝ իշխանություններին
«Կարող է և նախագիծը շատ լավն է, բայց այն իրողությունները, որ մենք ունենք, գիտե՞ք ինչի մասին է. ես ինձ համարում եմ ամենազրպարտված քաղաքական գործիչներից մեկը»,- այսօր խորհրդարանում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծին։
Պատգամավորը նշեց, որ ինքը զրպարտված և վիրավորված է մոտեցել ԱԺ ամբիոնին։
«Ես 8 տարվա մեջ այնքա՜ն եմ զրպարտվել, այդ թվում և իմ պատգամավոր գործընկերների կողմից։ Հիմա գիտեք հարցը որն է, որ թերթերին դատի են տալու, իսկ ֆեյքերի ֆաբրիկան շարունակելու է աշխատել։ Բա այդ ֆեյքերի ֆաբրիկաներն ի՞նչ անենք։ Ավելի հեշտ է ջենտլմենական պայմանավորվածության գնալ. իշխանությունն իր ֆեյքերի ֆաբրիկան անջատում է, նախկիններն էլ խոստանում են, որ իրենցն են անջատում։ Ես էլ կարող եմ միջնորդ հանդիսանալ։ Ասենք դուք Ռեգինա Պռազյանին անջատեք, իրենք՝ չգիտեմ ում»,- թեքվելով դեպի ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ ասաց Էդմոն Մարուքյանը։
Պատգամավորի խոսքն ուղեկցվեց Ալեն Սիմոնյանի ծիծաղով։
Էդմոն Մարուքյանն էլ շարունակեց խոսքը, ասելով, որ իրավիճակի սյուռեալիզմն այն ամենի մեջ է, որ զրպարտողներն այսօր խոսում են զրպարտողի դեմ պայքարից։ Ապա պատգամավորը կրկին թեքվեց դեպի Ալեն Սիմոնյանն ու ասաց. «Ձեր վրա՞ եք վերցնում, չէ, ես Ձեզ չեմ ասում»։
Նա նշեց, որ այդ ամենի դեմ պայքարը լուրջ խնդիր է։
«Ֆեյքերը շարունակելու են աշխատել, ոչ մի բան չի փոխվելու, թղթաբանությունն է շատանալու։ Ես հայց ունեմ դատարան ներկայացված, 1.5 տարի է անցել, դեռ ոչ մի շարժ։ Ու բացի այդ, եթե քադաքական գործչի մասին մի զրպարտություն տարծվում է, հետո ինչքան ուզում է հերքվի, մարդկանց մեջ նստվածքը մնում է։ Օրինակ, մարդու մասին ասում են մանկապիղծ է, երբ ինքը հերքում է, ասում են՝ կարո՞ղ եք փաստեր ներկայացնել, որ դուք մանկապիղծ չեք, գիշերը բարուրով երեխեք չեք ուտում, երբ այդ գործիչն ասում է՝ իսկ դուք փաստեր ունե՞ք, որ ուտում եմ, իրեն հակադարձում են, ասում՝ չէ, դուք պետք է ապացուցեք ձեր անմեղությունը։ Էս է ձեր ստեղծածը»,- ներկայացրեց ԼՀԿ ղեկավարը։
Նա նշեց, որ ինքն 8 տարի այդ ամենի միջով անցել է։
Հիշեցնենք, որ Ալեն Սիմոնյանի մշակած նախագծով առաջարկում է վիրավորանքի համար ՀՀ քաղաքացիական օրենսգրքով նախատեսված փոխհատուցման չափը սահմանել նվազագույն աշխատավարձի մինչև 3000-պատիկի չափով, իսկ վիրավորանքի համար՝ մինչև 2000-պատիկի:
Հարակից հրապարակումներ`
- Այս դահլիճում կան մարդիկ, որ անբարոյականության մարմնավորում են. Ուրիխանյան
- «Եթե միջին ապրելակերպի տերը մեկին ասում է՝ ավանակի զուգընկեր, պիտի քիչ տուգանվի՞»
- Սոֆյա Հովսեփյան. Երբ ֆեյքերի բրիգադիրը «պայքարում» է ֆեյքերի դեմ
- Ես կողմ եմ, որ զրպարտողը 10 մլն տուգանք վճարի. Գևորգ Պետրոսյան
- Պարո՛ն Սիմոնյան, դուք արդա՞ր եք զրպարտության և վիրավորանքի դեմ պայքարի Ձեր նպատակներում. Անի Սամսոնյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան