Առաջացել են խնդիրներ ցածր տոկոսադրույքով վարկի կամ լիզինգի տրամադրման հետ. Վահան Քերոբյան
«Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է գյուղատնտեսության ոլորտում իրականացվող պետական աջակցության ծրագրերի շարունակականությունը և ֆինանսական կառույցների համար պետական աջակցության ծրագրերին մասնակցությունը ապահովելու, ինչպես նաև ռազմական և արտակարգ դրությամբ պայմանավորված տնտեսավարողների գործունեությունը խթանելու անհրաժեշտությամբ» ,-կառավարության նիստում զեկուցելով Հ Հ կառավարության մի շարք որոշումներով սահմանված վարկերի կամ լիզինգի փաստացի տոկոսադրույքների առավելագույն չափ և արտոնյալ պայմաններ սահմանելու մասին հարցը՝ հայտնեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:։
Նախարարաը հայտնեց, որ առաջացել են խնդիրներ՝ կապված ֆինանսական կառույցների կողմից ցածր տոկոսադրույքով վարկի կամ լիզինգի տրամադրման հետ, որը պայմանավորված է ֆինանսական համակարգում տոկոսադրույքների աճի ուղղությամբ առկա միտումներով։
Նրա խոսքով՝ արտակարգ և ռազմական դրությամբ պայմանավորված առաջացել են նաև խնդիրներ՝ պետական աջակցության ծրագրերին մասնակից բոլոր տնտեսավարողների համար միանման արտոնյալ պայմաններ ապահովելու հարցում։
Միաժամանակ, արտակարգ և ռազմական դրությամբ պայմանավորված նաև խնդիրներ կան պետական աջակցության ծրագրերին մասնակից բոլոր տնտեսավարողների համար միանման արտոնյալ պայմաններ ապահովելու հարցում։
Էկոնոմիկայի նախարարը հայտնեց, որ նախագծով սահմանվում է, որ գյուղատնտեսության ոլորտում վարկերի կամ լիզինգի տոկոսադրույքների սուբսիդավորմամբ իրականացվող պետական աջակցության ծրագրերի շրջանակներում մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ֆինանսական կառույցների կողմից ՀՀ դրամով տրամադրվող վարկերի կամ լիզինգի փաստացի տոկոսադրույքը չպետք է գերազանցի 14%-ը, իսկ նախկինում եղել է 12%:
«Միաժամանակ, պետական աջակցության ծրագրերի շրջանակներում մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը տրամադրվող վարկերի կամ լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորումը կիրականացվի վարկային կամ լիզինգային պայմանագրերով սահմանված տոկոսադրույքների չափով, այսինքն այնպիսի չափաքանակով, որպեսզի վարկերը կամ լիզինգը տնտեսավարողներին հասանելի լինեն 0 % տոկոսադրույքով»,- հայտնեց Քերոբյանը։
Հարակից հրապարակումներ`
- Լիզինգի վերին շեմը բարձրացվեց մինչև 1 մլրդ դրամ
- Գոնե հավաստիացնում են, որ այդպես է.Սուրեն Պապիկյանը՝ 5000 աշխատատեղ ստեղծելու խոստման մասին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին