Կառավարությունն ուշացումով կվճարի ՏՏ ոլորտի 64 կազմակերպության դրամաշնորհները
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը կառավարության նիստում հայտնեց, որ ներկայացվող որոշումը պայմանավորված է «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասնյոթերորդ միջոցառումը հաստատելու մասին» որոշմամբ կազմակերպված դրամաշնորհի մրցույթում հաղթող ճանաչված տնտեսվարող սուբյեկտներին համապատասխան դրամաշնորհի տրամադրման գործընթացի կազմակերպմամբ:
Նա հատնեց, որ մրցույթի արդյունքում 330 մասնակիցներից 64-ը հաղթող են ճանաչվել, սակայն գումարի բաշխման պրոցեսը համընկել է ռազմական դրության սկզբի հետ, և միջոցները գնացել են այլ ուղղությամբ:
Հակոբ Արշակյանը տեղեկացրեց, որ ներկայում որոշակի հնարավորություններ են ստեղծվել նախարարության բյուջեում վերաբաշխում իրականացնել ու միջոցառումը ավարտին հասցնելու համար:
Նա հայտնեց, որ ստարտափ ընկերությունները նախորդ տարվա ընթացքում 50 միլիոն դոլարից ավելի ներդրում են ներգրավել Հայաստան:
«Ստեղծվել են 3400-ից ավելի աշխատատեղեր, 22%-ով աճել է աշխատատեղերի թիվը, որը նշանակում է, որ աշխատավարձերի կտրուկ տատանումներ չեն եղել, կարծում եմ՝ նաև կորոնավիրուսով է սա պայմանավորված: Այս պահին 18400 աշխատակիցներ կան ոլորտում, և 192 նոր ընկերություններ պետության կողմից հարկային արտոնագիր են ստացել»,- տեղեկացրեց Հակոբ Արշակյանը:
Կառավարությունն ընդունոց «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի N 2215-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին նախագիծը:
Հարակից հրապարակումներ`
- Առաջացել են խնդիրներ ցածր տոկոսադրույքով վարկի կամ լիզինգի տրամադրման հետ. Վահան Քերոբյան
- Լիզինգի վերին շեմը բարձրացվեց մինչև 1 մլրդ դրամ
- Գոնե հավաստիացնում են, որ այդպես է.Սուրեն Պապիկյանը՝ 5000 աշխատատեղ ստեղծելու խոստման մասին
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա