«Եթե միջին ապրելակերպի տերը մեկին ասում է՝ ավանակի զուգընկեր, պիտի քիչ տուգանվի՞»
«Ես դեմ եմ, որ վիրավորանքի համար տարբերակված մոտեցում լինի. աղքատը քիչ տուգանվի։ Եթե աղքատը մեկին ասում է անբարոյականի վաստակ, կամ միջին ապրելակերպի տերը մեկին ասում է՝ ավանակի զուգընկեր, պիտի քիչ տուգանվեն, իսկ մի շատ հարուստն էլ մեկին ասում է հայրենիքի դավաճան, պիտի շատ տուգանվի՞։ Այսինքն՝ կապ չունի՝ ինչ է վիրավորել, նյութական վիճակո՞վ եք սանկցիա կիրառում»,- խորհրդարանում ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսանը՝ անդրադառնալով ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծին։
Նա, դիմելով օրենքի նախագիծը մշակողներին, հարց հնչեցրեց. «Դուք անհարմար չե՞ք զգում այս ամենի համար»։
Պատգաավորն ասաց, որ ինքն ընդհանրապես կողմ է, որ վիրավորանքն էլ, զրպարտությունն էլ քրեականացվեն։
«Օրինակ, էն օրն ինձ մի երկոտանի նամակ է գրել՝ սաղ զոհերի մեղավորը դու ես, հիմա ես սրան որ դատի տամ, ամիսներով ընկնելու եմ դատարանների դռները, որ հարցը քննվի։ 3-4 տարի պիտի դատարաններում ֆռա, որ Պետրոսյան Գևորգը Արցախի զոհերի մեղավո՞րն է, ու ես վերջում հասնեմ նրան, որ էդ զրպարտողը 50 հազարով տուգանվի՞։ Լավ, խելամտությունն ո՞ւր է։ Ես կողմ եմ, որ մենք և՛ զրպարտությունը, և՛ վիրավորանքը քրեականացնենք»,- ասաց պատգամավորը։
Իմքայլական Լուսինե Բադալյանն էլ համաձայնեց՝ պետք է զրպարտությունն ու վիրավորանքը քրեականացվեն։
Ըստ նրա, հատկապես վերջին շրջանում բազմաթիվ զրպարտող արտահայտություններ նաև ԱԺ ամբիոնից են հնչել։
«Մենք էլ ենք մեկս մյուսին զրպարտել։ Այո, նաև դուք եք մեկ անգամ զրպարտել, պարո՛ն Պետրոսյան, այդ մասին կխոսենք»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ քննարկվող օրենքի նախագծով գործադիրն առաջարկում է վիրավորանքի համար ՀՀ քաղաքացիական օրենսգրքով նախատեսված փոխհատուցման չափը սահմանել նվազագույն աշխատավարձի մինչև 3000-պատիկի չափով, իսկ վիրավորանքի համար՝ մինչև 2000-պատիկի:
Հարակից հրապարակումներ`
- Ես կողմ եմ, որ զրպարտողը 10 մլն տուգանք վճարի. Գևորգ Պետրոսյան
- Պարո՛ն Սիմոնյան, դուք արդա՞ր եք զրպարտության և վիրավորանքի դեմ պայքարի Ձեր նպատակներում. Անի Սամսոնյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան