«Ըստ Արսեն Թորոսյանի՝ անհետ կորածների հարազատները պետք է շնորհակալ լինեն»
Կառավարության դիմաց բողոքի ակցիա անող անհետ կորած զինծառայողների հարազատներից մի քանիսը հանդիպել են Նիկոլ Փաշինյանին:
«Ներկա է եղել աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը, ով խոսակցության ընթացքում ասել է՝ շնորհակալ լինենք, որ գոնե այս 5 հոգուն բերել են»,- զայրացած ասաց անհետ կորած ժամկետային զինծառայողի հորեղբայրը՝ Արսեն Ղուկասյանը:
Ակցիայի մասնակիցները որպես շնորհակալություն գինի, շոկոլադ են ուզում ուղարկել Արսեն Թորոսյանին:
«Ուղարկում ենք քեզ՝ Արսեն Թորոսյան, մեր շնորհակալություն է՝ ծլեք, ծաղկեք, որ կարողացաք գոնե այս 5-ին բերել»,- նշեց Ա. Ղուկասյանը:
Ոստիկանները թույլ չտվեցին, որ հանդիպմանը ներկա հարազատներից մեկը ներս մտնի ու փոխանցի:
Այժմ անհետ կորած զինծառայողների հարազատներ փակել են Տիգրան Մեծի պողոտան:
Հարակից հրապարակումներ`
- Տարան ու մեր երեխաներին մատաղ արեցին թշնամու առաջ. անհետ կորած զինծառայողի մայր
- Աշոտիկի արյունը մեր երեխաների արյունից կարմի՞ր է. Անհետ կորած զինծառայողի հորեղբյարը՝ Փաշինյանին
- Տպավորությունն այնպես է, որ թքած ունեն մեզ վրա. Անհետ կորած զինծառայողի մայր
- Հավաքվում ենք Ուլնեցու փողոցում մեր հետագա անելիքները քննարկելու համար. անհետ կորած զինծառայողի հորեղբայր
- Անհետ կորած զինծառայողների և գերիների ծնողներն ու հարազատները փակել են Գյումրի մտնող բոլոր ճանապարհները
- Ես կուղղեմ այս իմ նամակը Ռոբերտ Քոչարյանին. Անհետ կորած զինծառայողի մայր
- Ստեփանակերտում այլևս անելիք չունենք, գալիս ենք Երևան. անհետ կորած զինծառայողի հորեղբայր
- Հերիք չէ երեխեքին պատերազմի ժամանակ թողել եք անօգնական, հիմա էլ ձև եք բռնել. Անհետ կորածի հորեղբայրը՝ սպաներին
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները