«Հրապարակ». Պատգամավոր աշխատելը ոմանց համար հետզհետե անիմաստ է դառնում. Պարգևավճար չեն ստանում, գործուղումներից զրկված են
«Հրապարակ» թերթը գրում է. «Արարատ Միրզոյանը երեկ կարգադրություն է ստորագրել, որով առաջին եռամսյակի համար հատկացված դրամական միջոցները, այսինքն՝ պարգևավճարները, բաշխվելու են «միայն» աշխատակազմի աշխատողներին՝ յուրաքանչյուր աշխատողի պաշտոնային դրույքաչափի 30 տոկոսի չափով: Միրզոյանի աշխատակազմից տեղեկացանք, որ այս պահին պատգամավորների վերաբերյալ նման որոշում չկա։
Որքան կձգվի այս վիճակը, պատգամավորները որքան կարող են առանց պարգևավճարի ապրել, և արդյոք բունտ չի՞ հասունանում ԱԺ ղեկավարության դեմ, կերևա ժամանակի ընթացքում։ Հիշեցնենք, որ պատերազմից հետո պատգամավորները զրկվել են իրենց պարգևավճարներից, և, ըստ որոշ տեղեկությունների, ոմանք այդ փաստը շատ ծանր են տանում։ Ավելի վաղ էլ զրկվել էին աշխարհով մեկ գործողումների մեկնելու հնարավորությունից։ Այնպես որ, պատգամավոր աշխատելը ոմանց համար հետզհետե անիմաստ է դառնում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: