Տպավորությունն այնպես է, որ թքած ունեն մեզ վրա. Անհետ կորած զինծառայողի մայր
Անհետ կորած զինծառայողների հարազատները բողոքի ակցիա են անում կառավարության դիմաց։ Հիմնականում Էջմիածնի զորամասերից մեկից Արցախ մեկնած անհետ կորած զինծառայողների հարազատներն են: Կառավարության դիմաց են նաև անհետ կորած զինծառայողների մանկահասակ երեխաները:
Ծնողները պնդում են, որ այդպես էլ Զանգելանի հատվածիցի չեն կարողացել գտնել իրենց որդիներին:
«Արդեն 106 օր է ոչ մի կերպ չենք կարողանում մեր պատկան մարմիններից ստանալ մեր տղաներին»,- ասաց անհետ կորած զինծառայող Վարդան Ադոյանի մայրը՝ Անահիտ Ադոյանը:
Զանգելանի հատվածից դեռ հունվարի կեսերին հայտնաբերվել էին աճյուններ, նշանակվել էր դատաբժշկական փորձաքննություն, սակայն մինչ այժմ պատասխան չկա:
«Հույս ունենք, որ ոչ մի դրական պատասխան չենք ունենա մեր այս խմբի հետ կապված:
Համոզված ենք, որ բոլորը գերեվարված են, ըստ դրա պահանջում ենք մեր երեխաներին: Բոլորն էլ գերի են»,- ասաց Ա. Ադոյանը:
Նա նշեց, որ դիմել են տարբեր պատկան մարմինների, որևէ արձագանք չեն ստացել:
«Տպավորությունն այնպես է, որ թքած ունեն մեզ վրա:
Այսօր էլ կառավարության նիստ է, դե թող դուրս գան, ասեն՝ երեխեք ջան, եկել եք ձեր պապաներից հետևից, խոստանում ենք հետ կբերենք: Դուրս չեն գա»,- ասաց անհետ կորած զինծառայողի մայրը:
Հարակից հրապարակումներ`
- Ես կուղղեմ այս իմ նամակը Ռոբերտ Քոչարյանին. Անհետ կորած զինծառայողի մայր
- Անհետ կորածի մայր. Անդրանիկ Քոչարյանի նմաներին էլ հանեք պաշտոնից
- Զանգելանից 14 զինծառայողի աճյուն է դուրս բերվել
- Թշնամու հետ չեն կարողանում բանակցել ու որոնողական աշխատանքներ սկսել Զանգելանում. Անհետ կորած զինծառայողի մայր
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին