Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունները շատ հեռու են բարեկամական լինելուց. Իգիթյան
«Թուրքիան միշտ սահմանների հարցում որպես պատրվակ բերում էր ԼՂ-ի այսպես ասած օկուպացված լինելը, երևի թե սա նկատի ուներ արտգործնախարարը»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանն՝ անդրադառնալով ԱԳ նախարար Արա Այվազյանի երեկ արած հայտարարությանը, թե ԼՂ-ի շուրջ ստատուս քվոն փոխվել է, Թուրքիան ՀՀ-ի հետ սահմանները փակ պահելու պատճառ չունի։
Պատգամավորը նշեց, սակայն, որ իր կարծիքով՝ սահմանների փակ լինելը միայն Լեռնային Ղարաբաղի պատերազմի հետ չէր կապված, և Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունները շատ հեռու են բարեկամական լինելուց։
«Երկար ժամանակ պետք է անցնի, Թուրքիայում փոփոխություններ պետք է լինեն, որ մենք կարողանանք նրան տեսնել որպես ուղղակի երկիր։ Ես այսօր չեմ տեսնում մթնոլորտ Թուրքիայում, այնտեղ առկա հայտարարությունները բավականին մտահոգիչ են, և ես կասեի՝ ռասիստական։ Ինչ վերաբերում է ցեղասպանության ճանաչմանը, ապա այն իրականացված փաստ է, որը շատ երկրներ հաստատել են։ Երբ Թուրքիան հասկանա՝ կճանաչի։ Մենք չենք խնդրում, որ Թուրքիան ճանաչի ցեղասպանությունը, երբ հասկանա, ու իր վրա ճնշումը մեծ լինի, կճանաչի»,- նկատեց պատգամավորը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան