ՄԱԳԱՏԷ. Իրանը սկսել է մետաղական ուրանի արտադրությունը
ՄԱԳԱՏԷ-ն հայտարարել է, որ Իրանը Սպահանի միջուկային համալիրում սկսել է մետաղական ուրանի արտադրությունը: Իրանի ռադիոհեռուստատեսության հաղորդման համաձայն, կազմակերպության տարածած հայտարարության մեջ ասված է. «ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսսին, գործակալության անդամներին տեղեկացրել է, որ Թեհրանի հետազոտական ռեակտորի համար վառելիքի արտադրության ծրագրի շրջանակներում, Իրանը սկսել է մետաղական ուրանի շուրջ հետազոտությունների գործընթացը»:
Հայտարարության համաձայն, Գրոսսին ասել է, որ փետրվարի 8-ին գործակալությունը հաստատել է Սպահանի FPFP միջուկային համալիրում 3.6 գրամ մետաղական ուրանի արտադրությունը: Այս մասին գրում է Pars Today-ը։
ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո, համաձայնագրի դրույթներին համապատասխան, Իրանը վերսկսեց իր միջուկային ծրագրով սահմանված որոշ ծրագրերի իրականացումը, այդ թվում նաև 20 տոկոսանոց ուրանի հարստացումը: Իրանը մշտապես հայտարարել է, որ եթե ԱՄՆ-ն վերադառնա ՀԳՀԾ և չեղարկի հակաիրանական պատժամիջոցները, Թեհրանը նույնպես պատրաստ է վերադառնալ համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունների լիարժեք գործադրմանը:
Հարակից հրապարակումներ`
- Ռոհանի. ՀԳՀԾ վերադառնալու հարցում ԱՄՆ-ն պետք է կատարի առաջին քայլը
- Մինչ ԱՄՆ-ի վերադառնալը ՀԳՀԾ՝ պետք է վերացվեն պատժամիջոցները․ Իրանի պաշտոնյա
- ՀԳՀԾ-ն և տարածաշրջանային զարգացումները՝ Զարիֆի և Լավրովի հանդիպման առանցքում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին