Սի Ցզինպին․ Չինաստանի ու ԱՄՆ-ի բախումը աղետ կլինի աշխարհի համար
Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ զրույցում ասել է, որ երկու երկրների բախումը աղետի կհանգեցնի ամբողջ աշխարհի համար: Նրա խոսքով՝ համագործակցությունը Պեկինի ու Վաշինգտոնի երկկողմ հարաբերություններում միակ ընտրությունն է: Այս մասին գրում է Ria-ն։
«Չին-ամերիկյան համագործակցությունը շատ առումներով ձեռնտու է ինչպես ԱՄՆ-ին և Չինաստանին, այնպես էլ ամբողջ աշխարհին: Չինաստանի և ԱՄՆ-ի դիմակայությունը միանգամայն աղետ է երկու երկրների և ամբողջ աշխարհի համար», - ասել է Չինաստանի նախագահը։
Նա ընդգծել է, որ չնայած որոշ հարցերի վերաբերյալ տարբեր տեսակետներին, կողմերը պետք է լուծեն տարաձայնությունները փոխադարձ հարգանքի հիման վրա և ձգտեն խուսափել սխալ հաշվարկներից և դատողություններից:
ԱՄՆ-Չինաստան հարաբերությունները շարունակում են լարված մնալ: Կողմերն ունեն փոխադարձ տնտեսական պահանջներ: Բացի այդ, ամերիկյան վարչակազմը Չինաստանին մեղադրում է նոր կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի մասին ոչ ճիշտ տեղեկություններ տրամադրելու մեջ: Չինաստանն իր հերթին դժգոհ է Վաշինգտոնի միջամտությունից երկրի ներքին գործերին, մասնավորապես, Պեկինի ու Հոնկոնգի հարաբերություններին:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան