«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքն ընդունվեց 35 դեմ ձայներով
Ազգային ժողովը հերթական նիստը սկսեց քննարկված հարցերի քվեարկությամբ:
Չնայած 35 պատգամավոր դեմ քվերակեց «Բարձրագույն կրթության և գիտության մասին» և կից ներկայացված օրենսդրական փաթեթին, սակայն այն ընդունվեց առաջին ընթերցմամբ:
ԱԺ-ն ընդունեց նաև.
Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրքը (առաջին ընթերցմամբ),
«Պետական սահմանի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին (երկրորդ ընթերցմամբ),
«Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին (երկրորդ ընթերցմամբ),
«Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերը (առաջին ընթերցմամբ):
Պատգամավորները երկրորդ ընթերցմամբ ընդունեցին նաև Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացում կատարելու մասին նախագիծը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին