ԱԺ-ն մերժեց ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի մասին դրութն օրենքից հանելու նախագիծը
ԱԺ հերթական նիստի ավարտին քվեարկության դրված վերջին 9 օրենքի նախագծերից պատգամավորները չընդունեցին միայն «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին նախագիծը:
Նույն օրենքի փաթեթում ընդգրկված էր նաև Քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը:
Վերոնշյալ նախագծերով առաջարկվում էր ուժը կորցրած ճանաչել օրենքի այն դրույթը, որով սահմանվում էր, որ բնակչության ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման և մոնիթորինգի նպատակով գործում է ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը:
Քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին նախագծով նախատեսվում էր ՄԻԱՎ-ի փոխանցման համար պատասխանատվություն սահմանել միայն այն դեպքերում, երբ անձը տեղեկացված է իր մոտ առկա ՄԻԱՎ հիվանդության մասին, գործում է կանխամտածված` դիտավորությամբ կամ ինքնավստահությամբ և փաստացի փոխանցում է ՄԻԱՎ:
Նույն նախագծով առաջարկվում էր հանել օրենսգրքի 123-րդ հոդվածի առաջին մասը, որով սահմանված է պատասխանատվություն մարդու իմունային անբավարարության վիրուսով վարակելու ակնհայտ վտանգի ենթարկելու դեպքերի համար՝ հիմնավորելով, որ անորոշ է «Ակնհայտ վտանգ» ձևակերպումը:
ԱԺ-ն քվեարկությամբ ընդունեց հետևյալ օերնքները.
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին (առաջին ընթերցմամբ),
«Հանրագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին (առաջին ընթերցմամբ),
Բանկային ավանդների ներգրավման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին (առաջին ընթերցմամբ),
Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին(առաջին ընթերցմամբ),
«Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին(առաջին ընթերցմամբ),
«Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին (առաջին ընթերցմամբ),
«Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին (առաջին ընթերցմամբ),
«Հանրային խորհրդի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին (երկրորդ ընթերցմամբ) նախագծերը:
Հարակից հրապարակումներ`
- Պետական դավաճանության համար պետք է դատապարտել ցմահ ազատազրկման՝ գույքի բռնագրավմամբ. Վահե Էնֆիաջյան
- «Միգուցե շուտով ԱԺ նախագիծ բերվի, որ 14 տարեկան աղջիկները կարող են արհեստականորեն ընդհատել հղիությունը»
- Դուք խրախուսու՞մ եք ՄԻԱՎ-ով վարակվելը. Թագուհի Թովմասյանը՝ ԱՆ փոխնախարարին
- Դուք Ռեգինա Պռազյանին անջատեք. Մարուքյանն՝ իշխանություններին
- «Եթե միջին ապրելակերպի տերը մեկին ասում է՝ ավանակի զուգընկեր, պիտի քիչ տուգանվի՞»
- Սոֆյա Հովսեփյան. Երբ ֆեյքերի բրիգադիրը «պայքարում» է ֆեյքերի դեմ