ԱՄՆ-ը պետդեպի խիստ կոչը Թուրքիային՝ անհապաղ ազատ արձակել Օսման Քավալային
ԱՄՆ-ը կրկին կոչ է անում Թուրքիային` անհապաղ կալանքից ազատել Օսման Քավալային: Այս մասին ասվում է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսի հայտարարության մեջ։
Պետդեպի հաղորդագրությունում ասվում է, որ Քավալային առաջադրված հատուկ մեղադրանքները, նրա շարունակական կալանքը և դատավարության ավարտի շարունակական ձգձգումները, այդ թվում`նրա դեմ գործերի միաձուլմամբ, խաթարում են օրենքի գերակայության և ժողովրդավարության հարգանքը:
«Մենք հորդորում ենք Թուրքիային՝ պահպանել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռները և ապահովել գործի արդարացի, թափանցիկ և արագ լուծումը` համաձայն իր ներքին օրենսդրության և միջազգային պարտավորությունների:
Մենք նաև մտահոգությամբ ենք նշում ԱՄՆ քաղաքացի դոկտոր Անրի Բարքիի ներգրավումը դատական այս անհիմն ընթացակարգերում: Մենք հավատում ենք, որ դոկտոր Բարքիին առաջադրված մեղադրանքներն անհիմն են, և մենք կոչ ենք անում Թուրքիային լուծել նրա գործն արդար, թափանցիկ և արագ ձևով»,-նշում է պետդեպը։
Հիշեցնենք, որ օրերս ԱՄՆ ավելի քան 50 սենատորների կողմից ԱՄՆ նոր նախագահ Ջո Բայդենին ուղղված երկկուսակցական նամակում հորդորում են ճնշում գործադրել Թուրքիայի կառավարության վրա երկրում մարդու իրավունքների վատ վիճակի հետ կապված, ասելով, որ այլախոհության դեմ կիրառվում է ավտորիտար ճնշում, ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտերկրում:
Նամակում ասվում էր, որ Էրդողանի արտաքին քաղաքականությունը նույնպես ժամանակի ընթացքում ավելի ռազմատենչ և մարտական է դարձել:
«Վերջին տարիներին նա լկտիորեն հարձակվեց Սիրիայում ԴԱԵՇ-ի դեմ պայքարող ԱՄՆ-ի աջակցությամբ գործող քրդերի վրա, նա գնեց ռուսական հակաօդային պաշտպանության համակարգեր, չնայած նախազգուշացումներին, որ դրանք անհամատեղելի են ամերիկյան տեխնոլոգիայի հետ, և նա խրախուսեց Ադրբեջանին բռնություն գործադրել`Հայաստանի հետ տարածքային վեճը լուծելու համար»,-ասվում էր նամակում։
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ սենատորները Բայդենի վարչակազմին հորդորում են ճնշում գործադրել Թուրքիայի վրա
- Դինքի հիմնադրամի այս տարվա մրցանակակիրներն են Օսման Քավալան և Մոզն Հասսանը
- ԵԽԽՎ զեկուցողները Թուրքիային կոչ են անում անհապաղ ազատել Օսման Քավալային՝ ՄԻԵԴ-ի վերջնական որոշումից հետո
- Հայամետ թուրք գործիչ Օսման Քավալան 840-օրյա կալանքից հետո ազատ է արձակվել
- ՄԻԵԴ-ը որոշել է, որ Թուրքիան պետք է անհապաղ ազատ արձակեր Հայոց ցեղասպանությունը ճանաչած Օսման Քավալային
- Հասարակական կազմակերպությունները Թուրքիային կոչ են անում ազատ արձակել Օսման Քավալային
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան