«Միգուցե շուտով ԱԺ նախագիծ բերվի, որ 14 տարեկան աղջիկները կարող են արհեստականորեն ընդհատել հղիությունը»
«Որպես երկու երեխաների մայր՝ ինձ հետաքրքրում է, եթե մինչև 14 տարեկան երեխան, որը ծնողներից գաղտնի այցելում է լաբորատորիա, թեստ է հանձնում ու տեղեկանում իր հիվանդության մասին, դրանից հետո ո՞նց է իրականացնելու իր բուժումը»,- այսօր խորհրդարանում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանն՝ անդրադառնալով «ՄԻԱՎ-ից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթին։
Պատգամավորին հետաքրքրում է՝ եթե այդ երեխան նույն տրամաբանությամբ շարունակի գաղտնի պահել իր հիվանդությունը, լաբորատորիայի միջոցով կստանա՞ բուժում։
«Ուզում եմ հիշեցնել, որ ՀՀ օրենսդրությամբ չափահասության տարիքը 18 տարեկանն է։ Կուզեի նաև մանրամասնեիք, թե մինչև 14 տարեկան երեխաների շրջանում ո՞նց եք իրականացնելու իրազեկումը, որն, ըստ իս, շատ կարևոր է։ Ենթադրում եմ, որ այդ իրազեկումը լինելու է դպրոցներում։ Եթե այդպես է, ապա ի՞նչ կարգով է արվելու»,- հարց հնչեցրեց պատգամավորը։
Նա նշեց, որ նախագծի քննարկումն իր մոտ վախ է առաջացնում, որ միգուցե շուտով ԱԺ նախագիծ բերվի, որ 14 տարեկան աղջիկները կարող են արհեսականորեն ընդհատել հղիությունը։
Անկախ պատգամավոր Սերգեյ Բագրատյանն էլ ասաց, որ բերվածը շատ վտանգավոր նախագիծ է։
«Չափահասն անչափահասից ինչո՞վ է տարբերվում։ Մենք մանուկի հետ գործ ունենք, բայց կարծես արդեն համարում ենք, որ 14 տարեկան երեխան իրավունք ունի սեռական կյանքով ապրելու, հա՞։ Մենք արդեն դա համարում ենք, որ նորմա՞լ է։ Հետն էլ թույլ ենք տալիս, որ նա ինքնուրույն գնա ու ստուգի՝ այդ հիվանդությունը կրո՞ւմ է, թե՞՝ ոչ։ Այդ ձևով մենք ընտանիքի հայկական մոդելը կվնասենք»,- կարծիք հայտնեց նա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին