Նադյա Դուգլաս․ Փաշինյանը քաղաքականապես և բարոյապես որակազրկվել է պատերազմում տեղի ունեցած ողբերգական պարտությամբ
«Հայաստանի համար ամենամեծ մարտահրավերը, անշուշտ, հասարակության ներսում խաղաղության վերականգնումն է և որոշակի ազգային միասնության ստեղծումը` իր պատմության այս նոր գլխում համատեղ դիմագրավելու այն վհատեցնող խնդիրներին, որոնք կանգնած են երկրի առջև: Այժմ խնդիրն է ձևավորել միասնական պատասխան ռեակցիոն ուժերի դեմ, քանի որ ռևիզիոնիստական միտումներն այս պահին անօգուտ են»,- այս մասին Caucasus Watch-ի հետ հարցազրույցում ասում է Բեռլինի Արևելյան Եվրոպայի և միջազգային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող Դոկտոր Նադյա Դուգլասը:
Ըստ Դուգլասի, սակայն դա չի նշանակում, որ հայերը կարող են իրենց թույլ տալ երկար ժամանակ ցնցված վիճակում մնալ: Գործողությունների և թափանցիկության մեծ անհրաժեշտություն կա, օրինակ. քաղբանտարկյալների և պատերազմում զոհվածների աճյունների վերադարձը, ինչպես նաև ռազմական հանցագործությունների և մարդու իրավունքների ոտնահարումների հետաքննությունը։ Ավելին, սահմանազատման, ականների և այլ զենքերի մաքրման, ինչպես նաև ներքին տեղահանված անձանց ճակատագրի հարցերը պետք է հստակեցվեն: Մտահոգիչ է նաև հայկական կրոնական և մշակութային վայրերի ապագան այն տարածքում, որն այժմ Ադրբեջանի հսկողության տակ են:
«Հայ հասարակությունը պետք է ասելիք ունենա այս բոլոր հարցերի վերաբերյալ: Սակայն, ի վերջո, ամենակարևորը քաղաքական և տնտեսական իրավիճակի կայունացումն է, որը ներկայումս գտնվում է անկայուն հողի վրա, որի վրա ազդել է նաև Covid 19 ճգնաժամը»,-ասում է Դուգլասը։
Հարցին, թե արդյոք կարո՞ղ է քաղաքական իրավիճակը հանդարտվել առանց Փաշինյանի հրաժարականի, Դուգլասը պատասխանում է․ «Ոչ, կարծում եմ, դա հնարավոր չէ», հավելելով, որ Փաշինյանն այլևս իր թիկունքում չունի բնակչության մեծամասնությունը:
«Նա քաղաքականապես և բարոյապես որակազրկվել է Ադրբեջանի դեմ 44-օրյա պատերազմում տեղի ունեցած ողբերգական պարտությամբ: Երկրի էլիտաները, ներառյալ նախագահը, խորհրդարանական ընդդիմությունը, պետության երեք նախկին ղեկավարները, Հայ եկեղեցու ղեկավարները և բազմաթիվ կառավարողներ ու մտավորականներ, հանդես են եկել նրա և նրա կառավարության շարունակականության դեմ: Նա պետք է ճանապարհ բացի փոփոխությունների համար՝ արդյո՞ք անցումային կառավարության ձևով, ինչպես պահանջում է ընդդիմությունը, թե արտահերթ ընտրություններ, ինչպես պաշտպանում է իշխող «Իմ քայլը» կոալիցիան, կերևա ապագայում»,- ասում է Նադջա Դուգլասը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան