ԵՄ-ն ու ԱՀԿ-ն այսօր նոր ծրագիր են մեկնարկել ԱլԳ երկրներում, ներառյալ ՀՀ-ում պատվաստումների ջանքերին աջակցելու համար
Այսօր Եվրամիությունը՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հետ համագործակցությամբ, սկսել է ավելի քան 40 միլիոն եվրո արժողությամբ տարածաշրջանային նոր ծրագիր` ապահովելու տեղական պատրաստվածությունն ու պատրաստակամությունը բնակչության անվտանգ և արդյունավետ պատվաստումների համար Արևելյան գործընկերության 6 երկրներում՝ Հայաստան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա , Ուկրաինա և Ադրբեջան: Այս մասին տեղեկանում ենք ԵՄ հանձնաժողովից։
Նշվում է, որ ուժեղացնելով երկրների պատվաստումների պատրաստակամությունը` այս ծրագիրը կաջակցի երկրներին պատվաստանյութերի արդյունավետ ստացման և վարման հարցում, ներառյալ COVAX-ից ստացված պատվաստումները և ԵՄ անդամ պետությունների հետ պատվաստանյութերի բաժանման մեխանիզմների միջոցով:
Ծրագիրը ներառում է ռիսկերի հաղորդակցում և համայնքի ներգրավում, պատվաստանյութերի մատակարարման շղթայի կառավարմանն օժանդակություն, պատվաստումների տվյալների և անվտանգության մոնիտորինգ, պատվաստումների արշավում ներգրավված առողջապահական ղեկավարների և բժշկական անձնակազմի ուսուցում, պատվաստումների պլանավորում, ինչպես նաև առաքման և նյութատեխնիկական ապահովման հիմնական աջակցություն, պատվաստանյութերի և պարագաների գործածում:
Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով պատասխանատու հանձնակատար Օլիվեր Վարհելին ասել է. «Այս նոր ծրագրով, որը մենք այսօր սկսում ենք ԱՀԿ-ի հետ համագործակցությամբ, ԵՄ-ն ցույց է տալիս, որ իր պարտավորությունն է աջակցել մեր Արևելյան գործընկերներին՝ առողջության ճգնաժամը հաղթահարելու համար: Միասին գործելը թույլ կտա նաև արագ աշխատել տարածաշրջանի կայուն սոցիալ-տնտեսական վերականգնման ուղղությամբ»:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան