Լիզինգի վերին շեմը բարձրացվեց մինչև 1 մլրդ դրամ
«Լիզինգի ծրագիրը մեկնարկել է 2018 թվականից և կառավարության տարբեր որոշումներով այդ ընթացքում կատարվել են մի շարք փոփոխություններ և լրացումներ: Մասնավորապես՝ ձեռք բերվող ապրանքների հանրագումարը 230 միլիոն դրամի վերին շեմը բարձրացվել է մինչև 450 մլն դրամ, իսկ կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման 24-րդ միջոցառման շրջանակներում գյուղատնտեսական հումք վերամշակողների համար՝ մինչև 1 մլրդ դրամ»,- կառավարության նիստում զեկուցելով կառավարության 2018 թվականի հուլիսի 19-ի N 893-Լ որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին հարցը՝ հայտնեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
Ըստ նախարարի՝ մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը 201 շահառուի 291 լիզինգի հայտ է բավարարվել՝ 8.9 մլրդ դրամի չափով, որոնց շրջանակում ձեռք է բերվել 751 միավոր սարքավորում, որի համար 266 մլն դրամի սուբսիդավորում է իրականացվել:
Քերոբյանը հայտնեց, որ նախագծով առաջարկվում է ծրագրի շրջանակներում յուրաքանչյուր լիզինգառուի կողմից ձեռք բերվող սարքավորումների արժեքների հանրագումարի առավելագույն 450 մլն դրամի շեմը բարձրացվում է մինչև 1մլրդ դրամ, լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորման դադարեցման համար որպես հիմք սահմանված ֆինանսական կառույցի հանդեպ տվյալ լիզինգի մասով լիզինգառուի մեկ տարվա կտրվածքով հանրագումարային ժամկետանց պարտավորությունների 60 օրվանից ավելի ժամկետը փոխարինվում է մինչև 90 օր ժամկետով:
Նա նաև նկատեց, որ ծրագիրը միտված է խոշորացնելու գյուղական տնտեսությունները:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան