ՄԱԿ-ում Իսրայելի նախկին դեսպանը «Ֆեյսբուքում» հրապարակել է Նեթանյահուի հեռախոսահամարը, որ Բայդենը զանգի նրան
ՄԱԿ-ում Իսրայելի նախկին դեսպանը ֆեյսբուքի» իր էջում հրապարակել է վարչապետ Բենյամին Նեթանյահուի հեռախոսահամարը և կոչ արել Ամերիկայի Միացյալ նահանգների նախագահ Ջո Բայդենին՝ զանգահարել Նեթանյահուին։
«Նախագահ Բայդեն, դուք զանգահարել եք Կանադայի, Մեքսիկայի, Մեծ Բրիտանիայի, Հնդկաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Ճապոնիայի, Ավստրալիայի, Հարավային Կորեայի և Ռուսաստանի առաջնորդներին: Ժամանակը չէ՞ զանգահարել Իսրայելի առաջնորդին, Միացյալ Նահանգների ամենամոտ դաշնակցի առաջնորդին: Վարչապետի հեռախոսահամարն է՝ 972-2-6705555 է», – գրել է Դանոնը ֆեյսբուքում։
Նշենք, որ օրերս մամուլում քննարկումներ են ծավալվում, թե ինչու Բայդենը դեռևս չի խոսել Իսրայելի ու նաև Թուրքիայի ղեկավարների հետ։ Թուրքիայի հետ կապված, նշվում է, որ այն կարող է կապված լինել ԱՄՆ նոր վարչակազմի՝ Թուրքիայի նկատմամբ կոշտ դիրքորոշման հետ։
ԱՄՆ նոր պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ևս նշանակումից հետո բազում հեռախոսազանգեր է ունեցել աշխարհում իր գործընկերների հետ, սակայն ոչ Թուրքիայի։
Այս հարցը նախօրեին բարձրացվել է պետդեպում, թե արդյոք այն հանդիպանանք է ընդդեմ Թուրքիայի, պետդեպի խոսնակ Նեդ Փրայսը նշել է, որ ակնկալում է, որ պետքարտուղարը և նրա թուրք պաշտոնակիցը հնարավորություն կունենան զրուցելու առաջիկա օրերին:
President Joe Biden you have called world leaders...
Posted by Danny Danon - דני דנון on Wednesday, February 10, 2021
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ-ը պետդեպի խիստ կոչը Թուրքիային՝ անհապաղ ազատ արձակել Օսման Քավալային
- Էնթոնի Բլինքենի հետ Ամերիկան մեծ հույսեր է կապում արտաքին քաղաքականության բնագավառում
- ԱՄՆ պետքարտուղարի թեկնածու Բլինկենն աջակցություն է հայտնել Հայաստանին ու Արցախին
- Ինչ դիրքորոշումներ ունի ԱՄՆ պետքարտուղարի հավանական թեկնածու Էնթոնի Բլինքենը․ ՌԴ, Իրան, Թուրքիա․․
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա