Դատարանը հրաժարվեց վերացնել Յուրի Խաչատուրովի խափանման միջոցը
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթի նստավայր), դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մերժեց ՊՆ ԶՈՒ Գլխավոր շտաբի նախկին պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը վերացնելու միջնորդությունը։
Հիշեցնենք, որ ներկայում Խաչատուրովի նկատմամբ որպես այլընտրանքային միջոց կիրառված է գրավը։
Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով քննությունը կշարունակվի փետրվարի 16-ին՝ ժամը 13։00-ին։
Հարակից հրապարակումներ`
- Փաստաբանը միջնորդեց վերացնել Յուրի Խաչատուրովի խափանման միջոցը
- Դատարանը թույլատրեց Ռոբերտ Քոչարյանին իրեն պատկանող գույքի նկատմամբ ցանկացած պայմանագրեր կնքել
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը