Պատերազմում վիրավորված անձանց 500 հազար դրամ աջակցության ծրագրի դիմումներն արդեն ընդունվում են
2020թ․պատերազմի ընթացքում վիրավորում ստացած անձանց տրվող միանվագ 500,000 դրամ աջակցության ծրագրի դիմումներն արդեն ընդունվում են։
Հայտնում են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից ու մանրամասնում, որ աջակցությունը տրվում է ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած այն անձանց, որոնք բուժհաստատություններում բժշկական օգնություն և սպասարկում են ստացել, չունեն հաշմանդամության խումբ կամ ունեն (կարող են ունենալ) հաշմանդամության երրորդ խումբ:
Դիմումներն ընդունվում են էլեկտրոնային եղանակով մինչև ապրիլի 15-ը՝ օոliոe.ssa.am կայքի «Արցախում վիրավորում ստացած անձանց աջակցության դիմում» բաժնում (այստեղ՝ https://bit.ly/2ZfPEkR)։
Դիմումը լրացնելիս շահառուն պետք է մուտքագրի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը (անձնագիր կամ նույնականացման քարտ), հետադարձ կապի էլեկտրոնային փոստի հասցեն, բջջային հեռախոսահամարը և իր բանկային հաշվին կցված վճարային քարտի համարը։
Գումարը կփոխանցվի շահառուի քարտային հաշվին։
Դիմումի հաստատման կամ մերժման մասին Սոցիալական ապահովության ծառայությունը էլեկտրոնային հաղորդագրություն կուղարկի դիմողի հետադարձ կապի էլեկտրոնային փոստի հասցեին։
Հարակից հրապարակումներ`
- Սոցնախարարությունն անպատասխան է թողնում վիրավոր զինծառայողների ու նրանց հարազատների հարցերը
- 6000 վիրավորվածների մեջ չեն մտնում 1-ին և 2-րդ կարգի հաշմանդամները. Մեսրոպ Առաքելյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին