Պարո՛ն Սիմոնյան, դուք արդա՞ր եք զրպարտության և վիրավորանքի դեմ պայքարի Ձեր նպատակներում. Անի Սամսոնյան
Մեկնարկել է ԱԺ հերթական նիստը։ Քննարկվում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը։
Նախագծի հեղինակ իմքայլական Ալեն Սիմոնյանը տեղեկացրեց, որ օրենքի նախագծով առաջարկվում է վիրավորանքի համար ՀՀ քաղաքացիական օրենսգրքով նախատեսված փոխհատուցման չափը սահմանել նվազագույն աշխատավարձի մինչև 3000-պատիկի չափով, իսկ վիրավորանքի համար՝ մինչև 2000-պատիկի:
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը, դիմելով նախագծի հեղինակին, ասաց. «Պարո՛ն Սիմոնյան, դուք արդա՞ր եք զրպարտության և վիրավորանքի դեմ պայքարի Ձեր նպատակներում»։
Մի քանի վայրկյան լռությունից հետո Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Ես ընդհանրապես միշտ ազնիվ եմ, և կարող եմ ասել, որ շատ-շատերը, այդ թվում նաև հաճախ դուք ինձ հնարավորություն չեք տալիս ազնիվ չլինելու, եթե անգամ ես ցանկանամ ազնիվ չլինել»։
Արձագանքելով՝ Անի Սամսոնյանն ասաց, որ շատ ուրախ է Ալեն Սիմոնյանի վերածննդի համար։
Ի պատասխան՝ Ալեն Սիմոնյանը նշեց. «Տիկի՛ն Սամսոնյան, կարծում եմ Ձեր հարցը շատ ավելի այլ նպատակ էր հետապնդում, որը ես չեմ ողջունում։ Մենք այստեղ չենք քննարկում ինձ կամ Ձեզ, այստեղ քննարկում ենք զրպարտության և վիրավորանքի հարցը։ Բայց ես ուրախ եմ, որ առավոտյան հնարավորություն ընձեռեցի, որ դուք ինքնարտահայտվեք»։
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն էլ, դիմելով Ալեն Սիմոնյանին, ասաց. «Պարո՛ն Սիմոնյան, օրը ոնց որ լավ էր սկսվում, պետք չէ»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան