Գոնե հավաստիացնում են, որ այդպես է.Սուրեն Պապիկյանը՝ 5000 աշխատատեղ ստեղծելու խոստման մասին
«Պետական գույքի կառավարման կոմիտե է դիմել «Արմենիա վայն» գործարան» ՍՊԸ-ն՝ տեղեկացնելով, որ Ընկերությունը Երևան քաղաքի Իսակով 11/1 հասցեում իրականացնում է ներդրումային ծրագիր, որի արդյունքում կառուցվելու է նաև բարձրահարկ «Դիջիթաուն» ՏՏ նորարարական տեխնոլոգիաների միջազգային կենտրոն, որի իրականացման նպատակով նախնական գնահատականով կներդրվի 40 մլն ԱՄՆ դոլար և կստեղծվի 5000 աշխատատեղ»,- կառավարության նիստում հայտարարեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ ներկայացնելով Գույք հետ վերցնելու և օտարելու մասին նախագիծը։
Նախարարը նաև հայտնեց, որ ընկերությունը միաժամանակ խնդրել է հարևանությամբ գտնվող Երևան քաղաքի Իսակովի պողոտա 13 հասցեից «Երևանի երաժշտական թիվ 13 հատուկ դպրոց» ՊՈԱԿ-իտարածքում առկա 9053 քառ. մետր մակերեսով հողատարածքի և կիսաքանդ կաթսայատունը ևս օտարել ընկերությանը ծրագրի ընդլայման համար, և դրա դիմաց ՊՈԱԿ-ի սաներին անհատույց հիմունքներով կթույլատրի օգտվել վերջինիս պատկանող մարզադաշտից։
Նախագծով նախատեսվել է նաև, որ «Արմենիա վայն» գործարան» ՍՊԸ-ն գույքը ձեռք բերելու դեպքում կիրականացնի 1,000,000,000.00 (1 մլրդ.) ։
Նիկոլ Փաշինյանը հարցրեց, թե ճիշտ լսեցին, որ 5000 աշխատատաեղի մասին է խոսքը:
«Գոնե հավաստիացնում են, որ այդպես է»,-հայտարարեց Սուրեն Պապիկյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան