Տնտեսություն 17:17 11/02/2021 Հայաստան

Սուրեն Պարսյան. Ինչի՞ հաշվին է գյուղատնտեսության 1,4 % աճը

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը վերլուծել է, թե ինչն է ապահովել գյուղատնտեսության ոլորտի 1.4 տոկոս աճը։

Գրասենյակի տարածած հոդվածում տնտեսագետը գրում է.

«Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2020 թվականին գյուղատնտեսության ոլորտը (առանց ձկնորսության) ընթացիկ գներով 1,4 տոկոս աճ է ապահովել, մասնավորապես՝ բուսաբուծությունը նախորդ տարվա համեմատ աճել է 2,3 տոկոսով, իսկ անասնապահությունը՝ 0,6 տոկոսով։

Հատկանշական է, որ գյուղատնտեսության հիմնական աճը գրանցվել է 2020 թվականի 1-ին (4,5 տոկոս) և 4-րդ (3,3 տոկոս)  եռամսյակների ընթացքում։ Խիստ կասկածելի է հատկապես 4-րդ եռամսյակի աճը՝ հաշվի առնելով նաև սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին տեղի ունեցած Արցախյան պատերազմի գործոնը։

Միջազգային փորձը փաստում է, որ պատերազմական գործողությունները առաջին հերթին բացասական ազդեցություն են թողնում գյուղատնտեսության վրա, քանի որ խաթարվում են ցանքսի և բերքահավաքի աշխատանքները, զորակոչվում են գյուղատնտեսական աշխատանքներում զբաղվածները և այլն։

Արցախյան վերջին պատերազմը սկսեց բերքահավաքի շրջանում, ինչի պատճառով բերքի հավաքման և իրացման աշխատանքներն ունեցան լուրջ խոչընդոտներ, բացի այդ, ժամանակին և ամբողջ ծավալով չիրականացվեց աշնանացանը։

Անասնապահության գրեթե զրոյական աճը կանխատեսելի էր՝ նկատի ունենալով վերջին 3 տարիների ընթացքում գյուղատնտեսական կենդանիների վերարտադրող գլխաքանակների նվազման  միտումները, մասնավորապես 2018 թվականի հունվարի 1-ի համեմատ 2020 թվականի հունվարի 1-ին կովերի գլխաքանակը նվազել է 17099 –ով կամ 5,6 տոկոսով, մաքիներինը՝ -129-ով կամ 0,1 տոկոսով, մայր այծերինը՝ -298-ով կամ 2 տոկոսով։ Այս ժամանակահատվածում աճել է մայր խոզերի գլխաքանակը 11184-ով կամ 8,7 տոկոսով։ Այնուամենայիվ, կորոնավիրուսի տնտեսական սահմանափակումներով և տնտեսական ճգնաժամով պայմանավորված խոզաբուծությունը մեծ կորուստներ է կրել 2020 թվականի ընթացքում։ Ռեստորանների և հանդիսությունների սրահների չաշխատելու պայմաններում խոզի մսի նկատմամբ պահանջարկը խիստ նվազել էր, և մեծ է հավանականությունը, որ 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ զգալի կկրճատվի մայր խոզերի քլխաքանակը ևս։


2020 թվականին ՀՀ կառավարությունը կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ծրագրերի շրջանակներում գյուղատնտեսական վարկերի սուբսիդավորում իրականացրեց, ինչի արդյունքում գյուղացիական տնտեսությունները զրոյական տոկոսադրույքով արտոնյալ ժամկետով վարկեր վերցնելու հնարավորություն ունեցան։ Պաշտոնատար անձանց հայտարարությունների համաձայն՝ 10000-ից ավելի գյուղատնտեսներ օգտվեցին այս աջակցության փաթեթից։ Մեծ պահանջարկ ուներ մինչև 1 մլն դրամի հասնող ցանքատարածությունների համար ֆիզիկական անձանց տրվող վարկերը 9 ամիս արտոնյալ ժամկետով, որի ձևակերպումը շատ արագ էր և բանկերի կողմից դժվար վերահսկելի։

Վարկառուների մեծ մասը, ունենալով արդեն իսկ արած ցանքսեր, զրոյական տոկոսադրույքով վարկ էին վերցնում բանկերից և ծախսում հիմնականում կենցաղային խնդիրները լուծելու կամ այլ վարկերը մարելու համար։ Կառավարության մեկ այլ ծրագրով զրոյական տոկսադրույքով վարկեր տրամադրվեցին գյուղատնտեսական մթերքներ վերամշակողներին, մասնավորապես՝ ալկոհոլային խմիչքների, պահածոների, հյութերի արտադրություններին։ Օգտվելով առիթից՝ որոշ խոշոր գործարարներ իրենց սեփական գումարները ավանդադրեցին բանկերում, տեղը դրեցին զրոյական տոկոսադրույքով վարկային միջոցները։ Արդյունքում՝ պետական բյուջեի հաշվին ֆինանսավորվել է շուրջ 101 մլրդ ՀՀ դրամի գյուղատնտեսական վարկեր, ըստ էության՝ 2020 թվականին կառավարությունը այս ծրագրերի շրջանակում ծախսել է 10-14 մլրդ ՀՀ դրամ։

Այսպիսով՝ հարկ է նշել, որ նույնիսկ պաշտոնական և խիստ կասկածելի 1,4 տոկոս աճը համարժեք չէ այն պետական գումարներին, որոնք ծախսվեցին 2020 թվականին գյուղատնտեսության ոլորտը սուբսիդավորելու համար։ Այսինքն՝ հերթական անգամ իշխանությունները պետական բյուջեից մեծ գումարներ ծախսելով ստացել են չնչին արդյունք, ինչը համարժեք է թնդանոթով մրջյուն խփելուն։ Մի՞թե այս պետական ծրագրերի նպատակը 1,4 տոկոս աճն էր»։
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:56
1 մլրդ 260 մլն դրամ՝ 123 կիլոմետր ճանապարհի միջին նորոգման համար
«Այս տարի 500 կմ ճանապարհների հիմնանորոգման, նորոգման ծրագրերի մեջ ընդգրկել ենք 14 ճանապարհ և ուսումնասիրության արդյունքում որոշել ենք, որ...
Աղբյուր` Panorama.am
14:54
Դատարանը Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Խաչատուրովի բացակայությունը համարեց ոչ հարգելի
Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Սարգիս Պետրոսյանի նախագահությամբ որոշեց հարկադրաբար ներկայացնել քրեական գործով մեղադրյալներ ՀՀ երկրորդ նախագահ...
Աղբյուր` Panorama.am
14:39
Նոյեմբերի 16-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում
Երևանում նոյեմբերի 15-ի ցերեկը, 16-ի գիշերը, 17-ի ցերեկը, 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 16-ի երեկոյան ժամերին, 17-ի...
Աղբյուր` Panorama.am
14:34
Պարի ՆՆ-ի ֆուտբոլիստ Վալերի Ծառուկյան. Ես հայ եմ, ուզում եմ խաղալ իմ երկրի համար
Պարի  ՆՆ -ի կիսապաշտպան Վալերի Ծառուկյանը խոստովանել է, որ կցանկանար հանդես գալ Հայաստանի հավաքականում, բայց միաժամանակ նշել է, որ նաև...
Աղբյուր` Panorama.am
14:20
Պուտինը խոսել է Ալիևի հետ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի իր գործընկեր Իլհամ Ալիևի հետ։ «Քննարկվել են արդյունաբերական...
Աղբյուր` Panorama.am
14:06
Մեր երաժշտական սերունդը կրթվում է ոչ հայեցի. Երաժշտագետ
Երաժշտագետ, խմբավար, մանկավարժ Գրիգոր Հարությունյանը խնդրանքով դիմել է երաժշտագետներին՝ այլևս վերջ տալ քարացած, սովետմիությունից ավանդ մնացած...
Աղբյուր` Panorama.am
14:03
Այդ անասունների անցումները տեղի են ունեցել մինչև փշալարեր տեղադրելու պահը. Աբազյանը՝ Կիրանցում անասունների սահմանահատման մասին
«Սահմանազատումից հետո՝ մինչև սահմանի վերջնական կահավորում, փշալարերի անցկացում, նման մի քանի դեպք ենք ունեցել, և բոլոր դեպքերում խոշոր...
Աղբյուր` Panorama.am
13:45
Կառավարությունը համայնքների իրականացրած 6 ծրագրի համար տրամադրեց 248 մլն դրամ համաֆինանսավորում
«Լոռու, Շիրակի, Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում հրատապ 6 ծրագրեր կիրականացվեն, որի համար կտրամադրվի 248 մլն դրամ»,- այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
13:31
«Զվարթնոց» օդանավակայանում վերջերս նոր, խայտառակ «կարգ» են սահմանել. Արմեն Ալավերդյանի ահազանգը
«Տեղեկացնում եմ սայլակ օգտագործող մարդկանց, որ «Զվարթնոց» օդանավակայանում վերջերս նոր, խայտառակ «կարգ» են...
Աղբյուր` Panorama.am
12:56
Ոնց որ քյասիբի ռադիո լինեմ, ո՞նց կարա պետության մեջ որևէ մեկը թպրտա. Նիկոլ Փաշինյան
«Էլի էդ նույն մարդիկ, ովքեր հանրապետությունում ճռռիկներ-վռռիկներ էին անում, հազար ներողություն այս բառիս համար, էդ նույն մարդիկ էդ նույն...
Աղբյուր` Panorama.am
12:50
Կիրկորովի նկատմամբ հետախուզում է հայտարարվել
Ռուս երգիչ Ֆիլիպ Կիրկորովի նկատմամբ հայտարարվել է հետախուզում դատական կարգադրիչների կողմից։ SHOT-ի փոխանցմամբ,  երգիչը  30-ից ավելի...
Աղբյուր` Panorama.am
12:40
Սագերի փողոցային շքերթ՝ Նիդեռլանդներում
«Գեղեցիկ կեցվածքով» քայլում են երաժշտության ներքո
Աղբյուր` Panorama.am
12:36
Բաքվում հայկական կողմի հետ հանդիպելու ժամանակ չունեն
Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացը բաղկացած է երկու բաղադրիչից, որոնցից մեկն առանձին հանդիպումներն են։ Տեղական ԶԼՄ-ների...
Աղբյուր` Panorama.am
12:24
Մեկնարկել է հնդկական ֆիլմերի փառատոնը. մուտքն ազատ է
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը «Մոսկվա» կինոթատրոնում  մասնակցել է Հնդկական...
Աղբյուր` Panorama.am
12:23
Ոստիկանության աշխատողի հասցեին հնչել է էն կարգի հայհոյանք, որը մարդու սրբությունը պղծել է նշանակում. Փաշինյան
«2016 թվականի հուլիսյան դեպքերի ժամանակ, երբ ցուցարարների և ոստիկանության միջև միջադեպ տեղի ունեցավ, ես այդ օրն իմ ելույթում ասել եմ, որ...
Աղբյուր` Panorama.am
12:21
Իրավապահ մարմինները ձեզ պաս են տալիս. Արթուր Խաչատրյանը՝ ՔՊ-ականներին
«Իրավապահ մարմիները խուզարկել են կուսակցության գրասենյակը,  ինչ-որ թղթեր են հանել, որոնք հայտնվել են որոշ լրատվամիջոցների ...
Աղբյուր` Panorama.am
11:54
Լուկաշենկո. Աստված չանի՝ Բելառուսում կին նախագահ ընտրեն
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պատասխանել է լրագրողների այն հարցին, թե արդյոք կինը կարող է լինել պետության ղեկավար։...
Աղբյուր` Panorama.am
11:48
Խոստանո՞ւմ եք, որ Արամ Զավենի Սարգսյանի «Պերֆեկտ ԹԻ Վի» հիշեցնող հարցազրույցներն էլ չեք տարածի. Խամոյանը՝ Մեսրոպյանին
«Հուլիսի 12-ին դուք ֆեյսբուքում մի այսպիսի գրառում եք արել «Այ անբովանդակ, սրբապիղծ, սադրիչ, սրիկա, հասա՞ր նպատակիդ, այ...
Աղբյուր` Panorama.am
11:34
«Քոչարի անիրական իրականը».Նորարական ցուցահանդես Ե. Քոչարի թանգարանում
Հոկտեմբերի 16-ից  Երվանդ Քոչարի թանգարանում մեկնարկել է «Քոչարի անիրական իրականը» խորագրով նորարարական ցուցահանդեսը։...
Աղբյուր` Panorama.am
10:57
Մեծ միջադեպ, ծեծկռտուք չի եղել, հրմշտոց է եղել, ես վիդեոներն եմ տեսել. Գնել Սանոսյանը՝ ՋԷԿ-ի միջադեպի մասին
«Երեկ տեղեկություն տարածվեց, որ Նիկոլ Փաշինյանի թիկնազորի նախկին պետ Սարգիս Հովհաննիսյանը, որն անհասկանալի ձևով պաշտոնազրկվեց և այսօր...
Աղբյուր` Panorama.am
10:50
Դեշամը խոսել է Մբապեի հոգեբանական խնդիրների մասին
Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը խոսել է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեի խնդիրների մասին։ 25-ամյա ֆրանսիացին...
Աղբյուր` Panorama.am
10:30
Լուսացույցը միայն կարմիրն է ցույց տալիս
Հաղթանակ թաղամասի ու Շերամի փողոցի խաչմերուկում տեղադրված լուսացույցը փչացել է։ Այն միայն կարմիր լույս է ցույց տալիս, ինչի հետևանքով վթարային...
Աղբյուր` Panorama.am
10:26
ՀԾԿՀ-ի նախագահի թեկնածուն Սասուն Միքայելյանի ազգականն է. Ագնեսա Խամոյան
«Ինչպես է կատարվել թեկնածուի ընտրությունը, որովհետև պարոն Մեսրոպյանը, եթե չեմ սխալվում Սասուն Միքայելյանի ազգականն է։ Արդյոք այն որոշիչ...
Աղբյուր` Panorama.am
10:21
Վահե Հովհաննիսյան. Իսկ ի՞նչ ենք հակադրում այս ողբերգական ֆարսին
«Այլընտրանքային նախագծեր» խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը գրում է. «Եթե ուզում ենք հասկանալ, թե ինչ կատարվեց երեկ...
Աղբյուր` Panorama.am
10:13
Կոկսակի վիրուսներն ախտահարում են տարբեր օրգաններ և համակարգեր՝ առաջացնելով մաշկի և լորձաթաղանթների հիվանդություններ
Հիվանդություններն ընթանում են կլինիկորեն ծանր և միջին ծանրության, առավել ծանր՝ մինչև 1 տարեկանների մոտ
Աղբյուր` Panorama.am
10:07
ԱՆԻՖ-ի գործով որևէ անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցված չէ. Դատախազություն
ԱՆԻՖ-ում գույքի հափշտակության քրեական վարույթի շրջանակում  են հարցաքննվել են մի շարք անձինք, կատարվել մի շարք քննչական գործողություններ։ Ի...
Աղբյուր` Panorama.am
10:06
Վրաստանը պատրաստ է միջնորդի դեր խաղալ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններում. Կոբախիձե
Վրաստանը պատրաստ է միջնորդի դեր խաղալ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններում, եթե նրանք դա ցանկանան։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
09:58
Իսրայելի օդային հարվածների հետևանքով Լիբանանում մեկ օրում առնվազն 30 մարդ է զոհվել
Շուրջ 30 մարդ է զոհվել, ևս 30-ը վիրավորվել է Լիբանանում Իսրայելի օդային հարվածների հետևանքով։ Այս մասին հայտնել է Al Mayadeen հեռուստաալիքը։...
Աղբյուր` Panorama.am
09:48
Մեր թիմը ստեղծեց գոլային պահեր, ուղղակի չկարողացանք ստեղծած գոլային պահերը վերածել գոլի. գլխավոր մարզչի պաշտոնակատար
«Երկու խաղակեսում էլ մեր թիմն ուներ առավելություն, ստեղծեց գոլային պահեր, ուղղակի չկարողացանք ստեղծած գոլային պահերը վերածել գոլի»,-...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում
12:16 14/11/2024

Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}