Պետական դավաճանության համար պետք է դատապարտել ցմահ ազատազրկման՝ գույքի բռնագրավմամբ. Վահե Էնֆիաջյան
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը, խորհրդարանոմ ներկայացնելով Նաիրա Զոհրաբյանի և Իվետա Տոնոյանի հետ հեղինակած Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, հայտնեց, որ առաջարկում են ամենախիստ դատապարտելի արարք համարել թշնամու կողմն անցնելը, պետական գաղտնիք հանձնելը, թշնամական գործունեություն իրականացնելու համար օգնություն ցույց տալը։
Բացի այդ, ըստ նրա, դատապարտելի արարք պետք է համարվի օտարերկրյա պետությանը, կազմակերպությանը կամ դրանց ներկայացուցիչներին պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հանձնելը կամ հանձնելու նպատակով դրանք հավաքելը, հափշտակել կամ պահելը, օտարերկրյա հետախուզության հանձնարարությամբ այլ տեղեկություններ հանձնելը կամ դրանք հավաքագրելը, ինչպես նաև արտաքին և ներքին անվտանգությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը և պաշտպանունակությանը վտանգող քայլեր և գործողություններ իրականացնելը:
Պատգամավորը հայտնեց, որ նախագծով առաջարկվում է նման հանցանքների համար սահմանել ամենախիստ պատիժ՝ ցմահ ազատազրկում գույքի բռնագրավմամբ:
Վահե Էնֆիաջյանի խոսքով՝ անկախ նրանից, թե ով և ինչ դիրք ունի, պետք է այդ իրողության հետ առերեսվի:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սերգեյ Ատոմյանը Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անունից ելույթ ունենալով՝ հայտնեց, որ իր ներկայացրած քաղաքական ուժն էլ է գտնում, որ պետական դավաճանը պետք է խստագույնս պատժվի, բայց իրենք առաջարկել են, որ լրտեսին մեղմ պատիժ ներկայացվի, քանի որ նա իր պետության շահն է իրականացնում:
Նախագծով առաջարկվում է նախկինում պետական դավաճանության համար սահմանված 10-15 տարվա պատժամիջոցը բարձրացնել 15-20 տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա կամ ցմահ ազատազրկմամբ:
Պատգամավորներն առաջարկում են լրտեսության համար սահմանված 8-15 տարի ժամկետով պատիժն էլ փոխել12-20 տարով:
Հարակից հրապարակումներ`
- «Միգուցե շուտով ԱԺ նախագիծ բերվի, որ 14 տարեկան աղջիկները կարող են արհեստականորեն ընդհատել հղիությունը»
- Դուք խրախուսու՞մ եք ՄԻԱՎ-ով վարակվելը. Թագուհի Թովմասյանը՝ ԱՆ փոխնախարարին
- Դուք Ռեգինա Պռազյանին անջատեք. Մարուքյանն՝ իշխանություններին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին