Քաղաքական 20:46 11/02/2021 Հայաստան

Բոլոր մտածող մարդիկ պետք է փետրվարի քսանին գնան հանրահավաքի. Վահե Հովհաննիսյան

«17 + Ընդդիմությունը» վերտառությամբ հոդված է հրապարակել «Այլընտրանքային նախագծեր» խմբի ներկայացուցիչ Վահե Հովհաննիսյանը։

Նա մասնավորապես գրել է․

«Ֆիլմերի դասակարգման համակարգում 17+ը դեռ չի ձգում լիակատար հասունության մակարդակի։ Գրեթե մոտ է, բայց դեռ լիարժեք մեծական` 18+ չէ։ Մեր 17-ի հարթակն այսօր այդ վիճակում է։

Առաջին փուլում` նոյեմբերի 10-ից, հարթակը կատարել է կարևոր ֆունկցիա՝

1. Փողոցին տվել է կառավարելի տեսք և պրոցեսները պահել օրինականության սահմաններում։ Դրա շնորհիվ, ի դեպ, Փաշինյանը հնարավորություն ստացավ դուրս գալ բունկերից, իսկ Արարատ Միրզոյանն ապաքինվեց։

2. Ձևակերպվեց համընդհանուր և հստակ պահանջ՝ Հայաստանն առանց Նիկոլի։ Սրա շնորհիվ հանրային ագրեսիան ստացավ քաղաքական բանաձև, ինչը կարող է վերադարձնել պետությունը բնականոն զարգացման հուն։

Բայց ցանկացած պրոցես ունի իր տրամաբանական փուլերը, և համակարգերի խնդիրն է՝ զարգանալ ժամանակի պահանջներին համահունչ։ Ահա հենց սա է, որ 17-ի հարթակը չի կարողանում անել։ Նրա բացերը սկսում են ակնառու դառնալ։ Այն, ինչի վրա սկզբնական փուլում ուշադրություն չէր դարձվում, հիմա դառնում է ակնհայտ խոչընդոտ։

Սկսած հարցից՝ ովքե՞ր են այդ 17-ը։ Ես ինքս դրանցից 12-13-ին չեմ ճանաչում, և դժվար է հասարակությանը բացատրել, թե ինչպես կարող են անհայտ և երբևէ հանրայնորեն որևէ միտք չձևակերպած մարդ-կուսակցություններն այս դժվար պահին զբաղվել հայրենիքի փրկությամբ։

Քաղաքական հետագա զարգացումների երկրորդ փուլի համար 17-ի հարթակը դիսֆունկցիոնալ միավոր է։ Նրա որոշ առանձին անդամներ գուցե լավն են, բայց միասին արժեք չեն ստեղծում։ Ժամանակի ընթացքում, աննկատորեն, 17-ի հարթակը Փաշինյանի հետ ինչ-որ իմաստով սիմբիոզի մեջ է հայտնվել՝ նրանք փոխադարձաբար գոյատևում են այդ սիմբիոզի հաշվին։ Մեկը մյուսին պայմանավորող և կենսական էներգիա տվող. Փաշինյանն իր թույլ, էապես սասանված լեգիտիմությամբ իր իշխանությամբ՝ 17-ի հետ ինչ-որ բալանսի եկած՝ «համերաշխ ապրում» են։

Փետրվարի 20-ի հանրահավաքը

Եթե խնդիր է դրվում՝ փետրվարի 20-ից սկսած ունենալ ավելի լուրջ որակի քաղաքական պրոցես, ստանալ հասարակական լուրջ կոնսոլիդացիա ու իսկապես հասնել հաջողությունների, ապա պետք է հենց այսօր՝ մինչև հանրահավաքի օրը, անել լուրջ վերլուծություն և հետևություններ։

Հաջողության հարթակից պետք է միշտ ինֆորմացիա դուրս գա՝ առաջարկի, գաղափարի, ծրագրի, ընթացիկ հարցերի, ընթացիկ դեպքերի, վաղվա նկարագրության և այլնի տեսքով։ Այդպես են հաջողության հարթակները ձևավորում օրակարգ, դառնում բևեռ ու հաղթում։ Այսօրվա հարթակից կա զրո ինֆորմացիա։

Նայենք պրոցեսին միջին քաղաքացու աչքերով, որն ամեն օր հեռուստացույց է նայում, կայքեր ու թերթեր կարդում, մեքենայում ռադիո լսում, քննարկում անցուդարձը։ Կա հանրային գործիչների մի 20-25 հոգանոց խումբ՝ բոլոր նրանք, ովքեր ամենօրյա ռեժիմով եթերներից, կայքերից գրագետ խոսում են, մարդկանց ստիպում լսել, կարդալ, մտածել, համաձայնել, քննարկել ... Նրանք բոլորը բացակայում են 17-ի ձևաչափից։

Նրանց թվում կան տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ, անկուսակցականներ, փորձագետներ, վերլուծաբաններ, խմբագիրներ, ոլորտային մասնագետներ, նախկին պաշտոնյաներ և այլն։ Սա աննորմալ վիճակ է։ Քաղաքացին լսում է գրագետ խոսք այլ մարդկանցից, ճանաչում այլ մարդկանց, բայց նրան հրպարակ են հրավիրում ուրիշները։ Սա քաղաքացու մոտ բազմաթիվ հարցեր է առաջացնում։

Պետք է ընդունել շատ կարևոր մի իրականություն. այսօր ձևավորվել է հանրային դեմքերի մի շերտ, ովքեր ձևավորում են տրամադրություններ, ովքեր բավական ազդեցիկ են, ունեն զգալի լսարան, բայց որևէ կապ չունեն «Հայրենիքի փրկության» պրոցեսի կամ ընդդիմադիր հարթակի հետ։ Եվ չեն կարող ունենալ, քանի դեռ հարթակն այս բովանդակային-կառուցվածքային տեսքն ունի։

Պատահական չէ, որ հայրենիքի փրկության շարժման եռամսյա հանրահավաքային ցիկլի ամենահնչեղ ու ամենալսված ելույթը Գեղամ Նազարյանինն է, ով ոչ մի կապ չունի ո´չ 17-ի հարթակի հետ, ոչ՝ որևէ կուսակցության։

Եթե հարցնես, թե ո՞րն է Հայրենիքի փրկության շարժման հեռախոսահամարը, էլ. փոստը, հասցեն, աշխատակազմը, ոչ ոք չի ասի։ 21-րդ դարում հնարավոր չէ առանց աշխատանքային-կազմակերպչական համակարգերի քաղաքական պրոցես գեներացնել։ Ուղղակի հնարավոր չէ առանց մարզային կառույցների լայն կոնսոլիդացիա ապահովել։ Սյունիքն անպաշտպան էր՝ հարթակն այնտեղ չէր, Սյունիքն ապստամբել էր, իսկ շարժումը Սյունիք չէր գնում։ Նման պայմաններում ինչպե՞ս ենք պատկերացնում հաջողությունը, երկխոսությունը հասարակության հետ։

Ինչպես ուժեղացնել պրոցեսը

1. Հայրենիքի Փրկության շարժումը պետք է փոխի ձևաչափը։ Հասարակական կոնսոլիդացիայի պրոցեսը չպետք է խոչընդոտվի հարթակի որակով։ Այն պետք է կազմված լինի հանրային իրական դեմքերից, որոնք ամենօրյա ռեժիմով աշխատում են, ձևավորում հանրային կարծիք։

Այն պետք է ընդգրկի հանրության հնարավորինս լայն շերտերի։ Փետրվարի 20-ի հարթակը պետք է համալրված լինի նոր դեմքերով, նոր ասելիքով։ Սա առաջին հետևությունն է, որը պետք է արվի մինչև հանրահավաքը. ունենալ ժողովրդական հարթակ։

2. Հայրենիքի փրկության շարժումը պետք է ներառի մարզային էլիտաներին։ Նրանք գործոն են, նրանց հետ պետք է աշխատել։

3. Հայրենիքի փրկության շարժման նոր ձևաչափը պետք է ստանա նոր բովանդակություն։

4. Հայրենիքի փրկության շարժումը պետք է խոսի ա/ մարդկանց հետ, բ/ մարդկանց մասին, գ/ մարդկանց խնդիրների շուրջ։ 21-րդ դարում հաջողության են հասնում մարդկային դեմքով միավորները։ Խոսե´ք մարդկանց կյանքի մասին, մարդիկ այսօր մոլորված են։ Անհանգիստ են իրենց ընտանիքների և երեխաների ճակատագրով։

5. Հայրենիքի փրկության շարժումը պետք է հասկանալի դառնա արտաքին աշխարհի համար՝ և´ բարեկամների, և´ հակառակորդների համար։ Այսօր ո´չ մեկը կա, ո´չ մյուսը։ Հիմա ընթանում է Կովկասի նոր ճարտարապետության գծագրումը. Փաշինյանը դրանից ոչի´նչ չի հասկանում, նա չկա, մոռացե´ք, բայց հարթակից նույնպես չկա որևէ ծրագրային խոսք։

6. «Մերժիր Նիկոլին» բանաձևը շատ արագ կդառնա իրականություն, եթե նոր հարթակը սկսի ներկայացնել գործող իրականության ռեալ այլընտրանքը՝ անվտանգային, սոցիալական, քաղաքական, տնտեսական ծրագրեր։

7. Ինչի՞ց և ինչպե՞ս սկսել վերելքը. այս հարցերին է պետք հնարավորինս հստակ պատասխանել։ Մարդիկ տեսնում են, որ այս իշխանության օրոք երկիրը քանդվում է, ամեն օր կորուստներ են լինում։ Բայց միասնական հարթակից նույնպես պատասխաններ չի ստանում։ Փաշինյանը 44-օրյա ստից հետո հիմա սկսել է ստի արշավ՝ տնտեսության թեմայով։

Մարդը, որը քանդել է տնտեսությունը, որի օրոք ոչ մի լուրջ ձեռնարկություն չի բացվել, որն աննախադեպ տեմպերով միայն պարտք է վերցնում, այսօր խոսում է տնտեսական զարգացման և մակրոտնտեսական կայունության մասին։ Իսկ գիտե՞ք, թե ինչու է խոսում. որովհետև այդ թեմաներով լռում է հարթակը։

8. Հայրենիքի փրկության շարժումը պետք է տիրապետի իր մեջ չներառվող այլ ուժերի և շրջանակների հետ կոնստրուկտիվ աշխատանքի մշակույթին։ Բազմակարծությունը և ընդհանուր խնդիրների շուրջ համախմբվելու կարողությունը պետք է վեր դասվեն ցանկացած տեսակի անձնական վերաբերմունքից ու նախորդ, նախապատերազմյան կյանքում եղած հակադրություններից։ 

9. Վերջապես՝ շարժումը պետք է ունենա գործունյա աշխատակազմ, որտեղ կարելի է առաջարկներ ներկայացնել, որտեղ կկատարվի քաղաքացիների ընդունելություն, որտեղ սոցիալական, հանրային, մասնագիտական տարբեր խմբերի ներկայացուցիչներ, միավորներ կկարողանան ներկայացնել իրենց խնդիրները և ըմբռնում ստանալ։ Կձևավորվի համագործակցության դաշտ։

10. Պետք է բացառվեն տրամադրության և պահի ազդեցության տակ հընթացս կայացվող, երբեմն չկշռադատված որոշումները։

11. Շարժումը պետք է ունենա մշտական գործող միասնական տեղեկատվական հարթակ, որտեղ պետք է հանրային քննարկումներ լինեն՝ ասուլիսներ, հանդիպումներ և այլն։ 

Մի քանի պարզաբանում

Հայաստանի ամենամեծ խնդիրներից մեկը պետականության և քաղաքական մտքի չհամընկնում է։ Դրանք մի տեսակ իրարից անկախ են։ 30 տարվա մեջ չունեցանք ընկալումը, որ պետականության հիմքում քաղաքական միտքն է։

Բերեմ մեկ օրինակ. օգոստոսի 12-ին հայաստանյան 10 կուսակցություն հայտարարությամբ է հանդես եկել Սևրի պայմանագրի վերաբերյալ։ Պատկերացնո՞ւմ եք՝ պատերազմից ընդամենը 45 օր առաջ, հուլիսյան դեպքերից հետո, երբ թուրքական բայրաքթարների շարժիչներն արդեն միացած էին, և թիրախները՝ ընտրված, հայաստանյան առաջատար քաղաքական ուժերը Սևրի պայմանագրի մասին են հայտարարություն անում։ Իսկ որպես «բոնուս»՝ իշխող խմբակցության ղեկավարն էլ հայտարարում է, թե Թուրքիան չի միջամտի հնարավոր պատերազմին։ Սա է մեր քաղաքական միտքը։

Այնուհանդերձ, որակական փոփոխությունների ռեսուրս մենք ունենք։ Փաշինյանն այլևս չկա, նա ուղղակի չի կարող լինել։ Հայաստանին նոր, լուրջ որակի քաղաքական հոսանքներ են պետք, որոնք կա´մ համագործակցությամբ, կա´մ մրցակցությամբ կկարողանան ապահովել երկրի կայունությունը և զարգացումը։ 17-ի հարթակի առնվազն 4-5 կուսակցությունում կան լուրջ, գրագետ մարդիկ, ովքեր կարող են նոր քաղաքական հոսանքներում էֆեկտիվ դերակատարում ունենալ։ Նրանց նույնպես անհրաժեշտ են նոր պայմաններ և նոր միջավայր։

Ինչ վերաբերում է հարթակին, ապա, վերափոխվելու և 21-րդ դարին համահունչ դառնալու դեպքում, այն ունի տեսանելի ապագայում հաջողության հասնելու բոլոր հնարավորությունները։ Ավելին, այն պարզապես պարտավո´ր է հասնել հաջողության։

Իսկ որպես հաջողության տանող համերաշխության առաջին քայլ՝ բոլոր մտածող մարդիկ պետք է փետրվարի քսանին գնան հանրահավաքի»։

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:42
Եկող շաբաթ Հանրապետությունում եղանակը կցրտի
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են «Փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
16:17
Փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են բնականոն կերպով. ԿԳՄՍ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են...
Աղբյուր` Panorama.am
15:55
Թուրքիան սկսելու է խաղալ իր երկու գործիքներով` թուրքական «փափուկ ուժը» համեմված ադրբեջանական ուժի սպառնալիքով. Արա Պողոյան
Հիմա, քանի որ փոխվում են գլոբալ իրողություններ, Թուրքիան առանձին վերցրած Հայաստանի հետ հարաբերություններում սկսելու է խաղալ իր երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
15:28
Հասկանալի է, որ Կովկասում ուկրաիանական ստվերը ևս քննարկվելու է. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Ռուսաստանի արտգործնախարար Ս. Լավրովն այսօր գնում է   Թուրքիա` բանակցությունների: Ըստ...
Աղբյուր` Panorama.am
15:04
Այս լուսանկարն արվել է այս օրերին` թեմայի շուրջ հայաստանյան հանրության լարվածությունը մի քիչ փարատելու համար. Իվետա Տոնոյան
Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը գրում է. «Վերջին շաբաթվա ընթացքում հանրության մեջ ակտիվորեն ու հասկանալի...
Աղբյուր` Panorama.am
14:09
Իշխանությունն իր խնդիրն համարեց լուծված` սահմանափակելով Էդգար Ղազարյանի քաղաքական ազատությունը. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է «Իշխանությունն իր խնդիրն այս փուլում համարեց լուծված`...
Աղբյուր` Panorama.am
13:52
Առանց վարորդական իրավունքի, ոչ սթափ, «Opel»-ի վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ
Փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 04։10-ի սահմաններում Երևան-Արմավիր Մ5 ավտոճանապարհին, Մուսալեռ գյուղի վարչական տարածքում...
Աղբյուր` Panorama.am
12:58
Նորից հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «Նորից  հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է...
Աղբյուր` Panorama.am
12:46
Տպավորություն է, որ մեր հանրության մի մեծ հատված այդպես էլ թմբիրից դուրս գալու մտադրություն չունի. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Թվում էր, թե արցախցիներին պատուհասած հայրենազրկման դաժան ճակատագիրը գոնե...
Աղբյուր` Panorama.am
11:50
Թուրքական ավիաուղիներում գրանցվելիս ռուսներից պահանջել են վրացական վիզա
Ռուսաստանի երկու քաղաքացու մերժել են գրանցել Բուենոս Այրեսից Թբիլիսի առանց վրացական վիզայի չվերթի համար՝ չնայած առանց վիզայի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am
11:29
Ստիպված այս դատարանի որոշմամբ պետք է ասեմ՝ ես մեր իրավական համակարգի ցավը տանեմ, ես իրենց հայրենասեր ջանին մեռնեմ. Էդգար Ղազարյան
«Ես մտադիր եմ հաղորդում ներկայացնել հանցագործության մասին քննիչի և դատախազի գործողությունների հետ կապված»,-դատարանի դիմաց ասաց...
Աղբյուր` Panorama.am
11:27
Գյումրիի Մուշ 1 և Մուշ 2 թաղամասերը պետք է պարտադիր կապվեն քաղաքի տուրիստական պորտալարին. Ռուբեն Մխիթարյան
«Զիլ քաղաքը պետք է իրեն սազական կյանք ունենա ու հաստատ կունենա»։
Աղբյուր` Panorama.am
10:41
Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց՝ մասնակի. Ռուբեն Մելիքյան
«Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց, բարեբախտաբար, մասնակի»,-Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի...
Աղբյուր` Panorama.am
10:30
Ոչ մի բացատրություն չկա, թե Էդգար Ղազարյանն ինչ գործ ունի դատարանի դահլիճում. Արտակ Զաքարյան
«Քաղաքական գործընթացների ընդհանուր տրամաբանությւոնը վաղուց խախտված է, և այս իրավիճակում խոսել ժողովրդավարությունից և մարդու իրավունքներից,...
Աղբյուր` Panorama.am
09:43
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
00:30
Գյումրին կարող է լինել այն քաղաքը, որ իր օրինակով ցույց տա՝ գաղափարի շուրջ հնարավոր է որոշակի ամբիցիաներ կողքի դնել ու հասնել դրական արդյունքի. Մխիթարյան
«Ինձ ճանաչողները գիտեն՝ եթե ես գործի մեջ մտնում եմ, այն ինձ համար դառնում է առաջնահերթություն։ Նույն Գյումրու քաղաքապետարանում իմ...
Աղբյուր` Panorama.am
23:12
Թոքաբորբով հոսպիտալացված Հռոմի պապին արյան փոխներարկում են արել
Հռոմի Ֆրանցիսկոս պապը, ով հոսպիտալացվել էր թոքաբորբով, շնչառական նոպա է ունեցել և արյան փոխներարկում են արել։ Ռիա նովոստիի հաղոդմամբ, ...
Աղբյուր` Panorama.am
22:03
Հոսպիտալում զինծառայող է մաhաgել
Sputnik Արմենիային ասել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը
Աղբյուր` Panorama.am
21:58
Ասկերանի ամրոցը կկորցնի իր պատմաճարտարապետական դիմագիծը. Ավանեսով
Փետրվարի 18-ին Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի և հրապարակումներից մեկից հայտնի է դառնում, որ Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի...
Աղբյուր` Panorama.am
20:58
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ մատչելի տարբերակով տոմս ձեռք բերելու մասին լուրը կեղծ է
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում նշված է. «Համացանցում տարածվել է «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի...
Աղբյուր` Panorama.am
20:46
Վահագն Դավթյանը հաղթել է աշխարհի գավաթի առաջին փուլում՝ առաջ անցնելով Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչներից
Փետրվարի 18-ից 24-ը Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացվում է Աշխարհի գավաթի առաջին փուլը։ Վահագն Դավթյանը դարձել գեղարվեստական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}