Գազալցակայաններում սպառողին հստակ տեղեկատվություն կտրամադրվի վառելիքի մասին․ Վարոս Սիմոնյան
«Հեղուկ վառելիքի, սեղմված, բնական, հեղուկացված, նավթային կամ ածխաջրածնային գազերի մանրածախ առևտրի կետերում վաճառողը պարտավոր է սպառողին տրամադրել տեղեկատվություն»,- այսօր խորհրդարանում ասաց էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը՝ ներկայացնելով «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։
Նրա խոսքով, այդ տեղեկատվությունը պետք է տեղադրվի սպառողի համար տեսանելի վայրում։ Մասնավորապես, վառելիքաբաշխիչ սարքերի վրա պետք է տեղադրվի վառելիքի անվանման և նպատակային նշանակության մասին տեղեկատվություն։
«Առաջարկվում է նաև սահմանել պատիժ համապատասխան տեղեկատվությունը չտրամադրելու պարագայում։ Առաջին անգամ այդ սանկցիան կլինի նվազագույն աշխատավարձի 200-ապատիկի չափով, իսկ մեկ տարվա ընթացքում երկրորդ անգամ կրկնվելու դեպքում՝ նվազագույն աշխատավարձի 500-ապատիկի չափով»,- ներկայացրեց էկոնոմիկայի փոխնախարարը։
Ըստ նրա, սույն օրենսդրական փաթեթի կարևորությունը պայմանավորված է որպես վառելիք օգտագործելու համար նախատեսված հեղուկացված ածխաջրածնային գազերի շուկայահանման և իրացման պայմանների կարգավորման անհրաժեշտությամբ։
«ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգով սահմանվում է երկու տեսակի հեղուկացված ածխաջրածնային գազ. մեկը՝ կենցաղային օգտագործման համար, մյուսը՝ տրանսպորտային շարժիչների օգտագործման համար։ Տեսչական մարմինները մի շարք սպառողների կողմից բողոքներ են ստացել, որ գազի տարանջատված վաճառք չի իրականացվում»,- նշեց Վարոս Սիմոնյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին