Վրաստանի ԱԳ նախարարը կայցելի հարևան երկրներ
Վրաստանի արտաքին գործերի նախարար, փոխվարչապետ Դավիթ Զալկալիանիի հայտարարությամբ, առաջիկայում նա այցեր կկատարի Վրաստանի հարևան երկրներ, որտեղ գործընկերների հետ կքննարկի երկրների միջև տնտեսական դիվանագիտությունը: Այս մասին գրում է aliq.ge-ն։
Ինչպես կառավարության նիստից հետո է հայտարարել Զալկալիանին, Վրաստանի համար շատ կարևոր է աշխարհաքաղաքական նախագծերի տնտեսական խրախուսումը:
«Առաջիկայում ես այցեր կունենամ մեր հարևան երկրներ և ամենակարևոր թեմաներից մեկը կլինի հենց տնտեսական դիվանագիտությունը, մեզ համար կարևոր է աշխարհաքաղաքական նախագծերի տնտեսական խթանումը և համատեղ այն երկրներին ներկայացումը, որտեղից հնարավոր է լրացուցիչ բեռներ ներգրավել Վրաստանի տարածքով»,- հայտարարել է Զալկալիանին:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան