Աշոտիկի արյունը մեր երեխաների արյունից կարմի՞ր է. Անհետ կորած զինծառայողի հորեղբյարը՝ Փաշինյանին
«Մենք հետագա գործողություններն անելու ենք մեր ձևով»,- լրագրողներին ասաց անհետ կորած ժամկետային զինծառայողի հորեղբայրը՝ Արսեն Ղուկասյանը: Նա և անհետ կորած այլ զինծառայողների հարազատներ բողոքի ակցիա են իրականացնում կառավարության դիմաց, պահանջն է՝ վերադարձնեն իրենց երեխաներին:
Նա նշեց, որ որոնողական աշխատանքները տարբեր կերպ խոչընդոտվում են:
«Իրենք աշխատանքների պրոցեսները չափից շատ երկարեցրին: Մենք անընդհատ շեշտում ենք իրենց անգործությունը:Պատերազմից հետո երեխեքը զանգ են տալիս, ասում են՝ այստեղ ենք, օգնություն են խնդրում: Չկա օգնություն: Այդ խմբի երեխաներից մոտ 30 մարմին են թարմ խփված տվել մեզ: Եթե ղեկավարությունը՝ ՊՆ, ՊԲ, ով որ է, գործողություններ, քայլեր կատարեր, թեկուզ հետախուզություն ուղարկեին, այսօր այդ երեխաները կարող էին ողջ-առողջ տանը լինել: Չարեցին, թուրքերը գտան, սպանեցին ու բերեցին, ասացին՝ առեք ձեր երեխաներին: Մեկ խելացի հետախույզ մտներ անտառ, 30 երեխուն էլ կհաներ: Հետախույզին էլ տվել էինք: Չարեցին, որովհետև երևի իրենց պետք չէ»,- ասաց Ա.Ղուկասյանը:
Նա պնդեց՝ ցանկացած հարց լուծում ունի:
«Եթե այս մարդը չի կարողանում լուծել, բայց մեկ ուրիշը կարողանում է, պետք է գտնել այդ մարդուն, ոչ թե նստել ու կառչել ինչ որ բաներից: Թեկուզ դուշմանս էլ լինի, գա ու ասի՝ ես այդ հարցը կլուծեմ, կչոքեմ դեմն ու կասեմ՝ գնա լուծի»,- նշեց անհետ կորած զինծառայողի հորեղբայրը:
Անհետ կորած զինծառայողի մայր Վարդան Ադոյանի՝ Անահիտ Ադոյանն ասաց, որ պետությունը որևէ ձև աջակից չէ այն ծնողներին, որոնց երեխաները չկան:
Լրագրողի դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանը պնդում է՝ իրենց առաջնահերթ խնդիրն է գերիների, անհետ կորած զինծառայողների հարցը, նա նշեց. «Իսկ դուք տեսնո՞ւմ եք, որ վարչապետն ամեն ինչ անում է: Երկու անգամ հանդիպում է ունեցել ծնողների հետ, ինչ որ հարցի լուծում ստացե՞լ ենք: Չենք ստացել:
Մենք չունենք ղեկավարություն, պատկան մարմին: Եթե ունենք, թող հարցը լուծում ստանա, թող գնան, իրենք ընկեն թուրքի ձեռքը, խնդրեն, որ մեր երեխաներին տան»:
Արսեն Ղուկասյանը հարցադրում արեց, թե արդյոք որևէ պետական պաշտոնյանի երեխա այսօր անհետ կորած է:
«Իսկ մենք ունենք տվյալ, կարող է տարբեր ասեկոսները լինի, հավաստիությունը 100 տոկոս չեմ կարող պնդել, որ պարոն վարչապետը մարդկանց ուղարկել է, նույնիսկ իմանալով, որ այդ մարդիկ կարող է հետ չգան ու շատերը հետ չեն եկել, որ իր Աշոտիկին բերեն: Ինչի՞ Աշոտիկի արյունը մեր երեխաների արդյունից կարմիր է: Ինչի՞»,- նշեց նա:
Հարակից հրապարակումներ`
- Տպավորությունն այնպես է, որ թքած ունեն մեզ վրա. Անհետ կորած զինծառայողի մայր
- Հավաքվում ենք Ուլնեցու փողոցում մեր հետագա անելիքները քննարկելու համար. անհետ կորած զինծառայողի հորեղբայր
- Ես կուղղեմ այս իմ նամակը Ռոբերտ Քոչարյանին. Անհետ կորած զինծառայողի մայր
- Ստեփանակերտում այլևս անելիք չունենք, գալիս ենք Երևան. անհետ կորած զինծառայողի հորեղբայր
- Հերիք չէ երեխեքին պատերազմի ժամանակ թողել եք անօգնական, հիմա էլ ձև եք բռնել. Անհետ կորածի հորեղբայրը՝ սպաներին
- Չփորձեք մեր դեմ ոչ մի տեսակ կարմիր գիծ քաշել. Անհետ կորած զինծառայողի հորեղբայրը՝ իշխանություններին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան